13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տիգրան Սարգսյանը շտապել է Մոսկվա՝ լուծելու իր պաշտոնի հարցը. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” փոխանցմամբ` բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց եւ նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային […]

Չորս փոխվարչապետի պաշտոն, մեկը՝ Ծառուկյանին. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակի փոխանցմամբ` իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել Ըստ նույն աղբյուրների, յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։ Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։ Ավելին, արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է […]

Առաջին ձնծաղիկները

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական– ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ  ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում […]

Ինչու է գաղտնի պահվում “Փարքինգ սիթի սերվիս”-ի դրամապանակի շարժը

“Փարքինգ սիթի սերվիս”-ի ընկերության տնօրեն Վազգեն  Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրնեք չեն կարող վերահսկել այն նշագրված տարածքները, որտեղ մինչեւ օրս նախկին հսկիչներ են կանգնած: Նրանք դիմել են ոստիկանապետին` հարցը կարգավորելու համար:  Միաժամանակ, տնօրենը խորհուրդ է տալիս վարորդներին չնյարդայնանալ եւ վճարումները նորմալ կատարել: Իսկ թե ինչու ընկերությունը չի ներկայացնում իր ֆինանսկան շարժը`մասնավորապես եկամուտները, որ […]

Առանց Յուրա Մովսիսյանի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադարձել է Մոսկվա և գտնվում է իր ակումբի տրամադրության տակ: Հավաքականը շուտ լքելու պատճառը Չեխիայի ընտրանու հետ խաղի ժամանակ ստացած դեղին քարտն է, որի  պատճառով մեր հավաքականի հիմնական հարձակվողը որակազրկվել է և բաց կթողնի Դանիայի հավաքականի դեմ հանդիպումը: Այսօր Մովսիսյանը նույնիսկ մասնակցել է Սպարտակի մարզմանը:

Անի Երանյանից բաժանվելուց հետո ո՞վ կա Մովսեսի սրտում /ֆոտո/

“Գեներալի աղջիկը” հեռուստասերիալից հայտնի սերիալային կերպար՝ Սաշի կամ պրոֆեսիոնալ պարող, նաև մոդել Մովսես Երեմյանի կյանքում ի՞նչ փոփոխություններ կան, մասնավորապես դերասանուհի Անի Երանյանից բաժանվելուց հետո կրկին զբաղված է արդյո՞ք նրա սիրտը, այս մասին Henaran.am-ը հարցրեց Մովսեսին: Մովսեսը խոսեց սիրո գաղափարի , իր կնոջ իդեալի մասին` չցանկանալով մանրամասնել անձնական կյանքի իր ”թաքուն” էջերը, սակայն նշեց, որ մոտ ապագայում ամուսնանալու […]

Բրազիլացին որոշել է ամուսնանալ այծի հետ

74-ամյա Ապերիսիդու Կաստալդուն հայտարարել է, որ որոշել է ամուսնանալ իր այծի`Կարմելիտայի հետ: Տղամարդն ասել է, որ ամուսնությունը օրենքով չի գրանցվի, սակայն հարսանեկան արարողություն կլինի, այն նախատեսվում է հոկտեմբերի 13-ին: Այն հարցին, թե ինչու է բրազիլացին իրեն կին ընտրել այծի, տղամարդը պատասխանել է, որ Կարմելիտան իրեն համապատասխան է. “Նա չի ծախսում փողերը առեւտրի կենտրոններում եւ ինձ […]

Բալիում մեկնարկել է “Միսս աշխարհ”-ի եզրափակիչը

“Միսս աշխարհ” մրցույթի եզրափակիչն անցկացվելու է Բալի կղզում: Կիրակի օրը տեղի է ունեցել մրցույթի պաշտոնական բացումը: Աշխարհի տարբեր երկրներից 131 գեղեցկուհիներին հսկել են 100-ից ավելի ոստիկաններ: Մրցույթը պետք է անցկացվեր Ինդոնեզիայում, սակայն այնտեղ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել. մահմեդականները չեն ցանկացել, որպեսզի իրենց երկրում անցկացվի “Միսս աշխարհը”: Ակցիաներից հետո որոշվել է մրցույթն անցկացնել Բալիում: 

Նալբանդյանը համաձայնել է գնալ Ազգային ժողով

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում փակ հանդիպում կունենա պատգամավորների հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա նշեց, որ հանդիպումը տեղի կունենա ԱԺ 334 սենյակում, և փակ կլինի լրատվամիջոցների համար: Նախատեսվում է, որ նախարարը կպատասխանի Մաքսային միությանը միանալու հիմնավորումների […]

Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ… Լորետան գոռում էր/վիդեո/

“Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ, հետո մտածեց ու չնեղացնելու համար նստեց նրա մեքենան: Մի քանի րոպեի ընթացքում դուք պատկերացրեք ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը արդեն ծեծված վիճակում դուրս է հանված եղել փողոց”,-այսօր Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մասնագիտական վերուծությամբ իր տեսակետը համադրեց Սյունիքի մարզպետի տան տեսագրություններին: “Կադրերի մեջ երևում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի