16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չինաստանում կբացվի հայոց լեզվի եւ հայկական մշակույթի կենտրոն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում  պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում,  հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարեւորել է կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների եւ գիտնականների միջեւ […]

Վովա Գասպարյանը թող սրանց դեմ պայքարի

”Հիմա ուշադրություն չեն դարձնում մեզ վրա, հասարակական շարժումը պետք է կտրելու ատամներ ունենա: Նման շարժումներ ՀՀ-ում չեմ հիշում, որ իսկապես իր հետևից բերի փոփոխություններ: Այս ակցիաները կետային բնույթ են կրում ու չեն բերում իրավիճակի փոփոխության”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:  Ասուլիսի մյուս բանախոս Բագրատ Ասատրյանը, հակառակը, կարծում է, որ ՀՀ-ի պատմության […]

ՀՀ պետական սահմանի անցման կետերում “Մեկ կանգառ, մեկ պատուհան” սկզբունքի ներդրման մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, ելնելով պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնման, սահմանային անվտանգության գործում ներգրավված պետական մարմինների գործողությունների օպտիմալացման եւ վերջիններիս փոխգործակցության ապահովման, ինչպես նաեւ միջազգային առեւտրի խթանման անհրաժեշտությունից` որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում մեկնարկել “Մեկ կանգառ, մեկ […]

Շախմատիստներն էլ են սիրում ու հարգում մեր ժողովրդին. Լեւոն Արոնյան /վիդեո/

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց ՛՛Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների՛՛ խորագիրը կրող շախմատային սեանսը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Միջոցառումն իրականացվել է ՛՛Հույսի կամուրջ՛՛ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՛՛Առաքելություն Արևելք՛՛ մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և շախմատի տան աջակցությամբ՝ Դանիայի թագավորության արտաքին գործերի […]

Երեւանում նորոգվում է 50-ից ավելի մշակութային, ուսումնական եւ այլ հաստատություններ

Երեւան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։ Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի եւ սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ […]

Նախախորհրդարանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձեւավորվել է որպես հայության եւ Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն համակցված ու տուրբուլենտ արդի աշխարհի պայմաններում եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետեւանքով այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում եւ հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից […]

Հայաստանի Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց միջազգային “Musica Riva” փառատոնը /ֆոտո/

Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական “Musica Riva 30”-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչեւսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես “Musica Riva”-ի պաշտոնական նվագախումբ։ Իսահակ Կարաբչեւսկին, որ եղել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի […]

Տրանսպորտը պետք է լիներ 70-80 դրամ. ԿԲ նախկին նախագահի հաշվարկը

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրում էլ հիմա տնտեսական զարգացումն այնպիսին է, որ տարբերակ չկա, որ ապրանքներն ու ծառայությունները չթանկական: ՛՛Ուղղակի իրենց հարգող երկրներում դա ուղեկցվում է եկամուտների այնպիսի բարձրացմամբ, որ թանկացումները քաղաքացիների եկամուտների, շահերի վրա չունենան անդրադարձ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բոստանջյանը` նշելով, որ Երևանում հասարակական տրանսպորտը թանկացել […]

“Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը մոռացավ “

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ալիքը չի պատրաստվում մարել: Երևանի ավագանու “Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ խնդիրը պատկան մարմինների կողմից ոչ միայն ուսույմնասիրված չէ, այլ նաև բավարար չափով հիմնավորված չէ: Դաշինքը պահանջել է հրրավիրել ավագանու նիստ և հարցը քննարկել, քանի որ քաղաքապետի կողմից կայացված որոշումը հիմնազուրկ է տրամանաությունից զուրկ է: Ստյոպա […]

Մուսուլմանական չադրան խառնաշփոթ է ստեղծել Փարիզում

Փարիզի Տրապ արվարձանում անկարգություններ են ընթանում` կապված իսլամ ընդունած 21-ամյա ֆրանսիացու ձերբակալման հետ: Նրա կնոջը հրաման է տրվել հանել դեմքն ամբողջությամբ ծածկող չադրան, որն արգելված է ֆրանսիական օրենսդրությամբ, գրում է “news.liga.net”-ը: Երիտասարդին մեղադրում են հրամանն արձակած ոստիկաններից մեկին խեղդել փորձելու մեջ: Նախօրեին նրան ազատ են արձակել, սակայն առաջիկայում նա ստիպված կլինի դատարան ներկայանալ: Կատարվածից վրդոված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի