25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Մանչինին արդեն Ստամբուլում է

Իտալացի հայտնի մասնագետ Ռոբերտո Մանչինին ժամանել է Ստամբուլ, որտեղ մոտ ժամանակներս կկնքի եռամյա պայմանագիր թուրքական “Գալաթասարայի” հետ:

Կողմերը արդեն պայմանավորվել են պայմանագրի գլխավոր հարցերում եւ միայն քննարկելու են իտալացի մասնագետի օգնականների հարցը եւ Մանչինիիի ցանկությունը՝  Իտալիայի հավաքականից առաջարկ ստանալու դեպքում:

Մանչինին տարեկան կստանա 5 միլիոն եվրո աշխատավարձ, թեեւ բանակցությունները դանդաղում էին մարզչի մեծ ախորժակի պատճառով: Հիշեցնենք, որ նա ցանկանում էր թուրքերից ստանալ տարեկան 20 միլիոն եվրո:

Նշենք, որ Մանչինին՝ որպես մարզիչ աշխատել է իտալական Լացիոյում եւ Ինտերում, ինչպես նաեւ անգլիական Մանչեսթեր Սիթիում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ