27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս համաներումն ավելի հումանիտար է լինելու

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներման առաջարկ է ուղարկել ՀՀ Ազգային ժողով:

Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչ բովանդակություն է ունենալու համաներման տեքստը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածը սահմանում է հատուկ ընթացակարգ, ըստ որի նախագահի ներկայացնելու 24 ժամ հետո համաներման առաջարկը պետք է ընդգրկվի ԱԺ-ի օրակարգում, ապա հետագա չորս օրերի ընթացքում այն քննարկվում է նիստի ընթացքում: Սակայն նախքան այդ այս առաջարկը քննարկվելու է պետաիրավական հարցերի հանձնաժողովում, պատգամավորները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները:

՛՛Թե ում է վերաբերում, կարծում եմ, այս պահին ես իրավասու չեմ ասելու, դեռևս ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակված Արդարադատության նախարարը զեկուցմամբ հանդես  չի եկել և չի ներկայացրել տեքստը, թե որ հոդվածներին և ինչ սկզբունքով ու ինչպես է վերաբերում: Ընդամենը կարող ենք ասել, որ այս համաներումը ավելի  հումանիստական մոտեցում է իր մեջ պարունակում, քան նախորդ մյուս համաներումները՛՛,-պարզաբանեց Հովհաննես Սահակյանը: 

Հարցին, թե այս համաներումը վերաբերելու է Տիգրան Առաքելյանին, Սահակյանը պատասխանեց. ՛՛Ես երբևէ չեմ հանդիպել մի տեղ, որ համաներումը հենց մի անձի համար արվի, համաներումը համընդհանուր է:

Դա ձեր հետաքրքրությւոնների դաշտում է, մեզ համար համաներումը վերաբերում է բոլորին, մեր հետաքրքրությունների դաշտում են բոլորը, կոնկրետացնել Տիգրան Առաքելյանին, թե մեկ այլ դատապարտյալի, այս պահին պետք չէ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ