Ապամոնտաժվեց
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից ապամոնտաժվել է Չարենցի 63 հասցեի բնակելի տներին եւ փողոցի երթեւեկելի հատվածին անմիջապես հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը: Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության եւ տվյալ հատվածում բնականոն երթեւեկի ապահովման անհրաժեշտությունը: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների […]





































