Ինչ է իրականում տեղի ունեցել սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը N զորամասում. Ժողովուրդ
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ N զորամասի մարտական դիրքում զոհվել է 1994թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Ըստ պաշտոնական տեղեկության’19-ամյա Խաչատուրին կրակել է ծառայակիցը’ շարքային Տիգրան Հակոբյանը: Թերթի տեղեկություններով’ Տիգրանն ու Խաչատուրը սահմանին միասին են ծառայություն իրականացրել: Գիշերը’ ուշ ժամի, Տիգրանը նիրհել է, իսկ Խաչատուրը բարձրացել է վերեւ’իրավիճակը ստուգելու, որ համոզվի’ արդյոք ամեն ինչ կարգին է: […]





































