18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները դիվանագետների հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը եւ պաշտոնատար այլ անձինք: 

Ֆին դիվանագետների  խնդրանքով Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքային դիտանկյուններին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք խնդիրների: 

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Արծարծվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ