02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկները հրավիրում են Սերժ Սարգսյանին/վիդեո/

Այսօր ազատամարտիկների հերթական համահավաքին ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը նախ համառոտ ներկայացրեց, թե որ կուսակցություններն են համաձայնել մասնակցել իրենց հրավիրած կլոր սեղանին: Ի դեպ, ազատամարտիկները պատրաստվում են հրավիրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց որպես ՀՀԿ նախագահ:

Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը մանրամասնեց կուսակցությունների հետ հանդիպելու և կլոր սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը. “Առաջին մենք գտնում ենք, որ երկիրը անսահմանափակ բզկտված է, որ այս բզկտվածության մեջ ամենամեծ ավանդը ունեն կուսակցությունները, առաջին հերթին նրանք, որ իշխել են:

Որովհետև վերջին տարիներին իշխանության հիմնական բնորոշիչը եղել է բացարձակ սանձարձակությունը բոլոր ոլորտներու”:

Ազատամարտիկը անդրադարձավ հատկապես արտագաղթին և նշեց, որ հարկավոր է պայքարել նախ և առաջ ազգակործան այս երևույթի դեմն առնելու համար. “Հայ մարդը լքում է երկիրը, դրսի հայը չի ցանկանում հայրենիք ճանաչել` այն բոլոր այլանդակություններով լի տարածքը, ինչին վերածվել է Հայաստանը”,-հավաստեց ազատամարտիկը:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ