ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը մասնակցել է մոնիտորինգին
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գործող նախագահի […]





































