09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը պարգևատրել է մանկավարժներին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է.

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ” հուշամեդալներով է պարգևատրել մանկավարժներին

Ուսուցչի օրվա նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին:

Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղը: “Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են: Իսկապես անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը: Անչափ կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի դերը մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում, քանզի հաճախ նաև ձեր անձնական օրինակով և նվիրումով է ձևավորվում 21-րդ դարի հայ մարդու, մեր երկրի արժանի քաղաքացու նկարագիրը: Համոզված եղեք, որ պատասխանատու ձեր գործում քաղաքապետարանը միշտ է ձեր կողքին ու պատրաստ է ոչ միայն խրախուսել, այլ նաև օժանդակել մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված ձեր բոլոր նախաձեռնություններին”,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության կողմից ուշադրությունը. “Այլևս չունենք չջեռուցվող դպրոց կամ մանկապարտեզ ու այժմ արդեն հնարավորություն ունենք առկա միջոցներն ուղղելու կրթական հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը, դասասենյակների ու լաբորատորիաների արդիականացմանը։ Տարիների ընդմիջումից հետո այս տարի մենք հնարավորություն ունեցանք զգալի միջոցներ տրամադրելու նաև մեր մանկապարտեզների գույքի թարմացմանը։ Վստահեցնում եմ, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական”, – ընդգծել է քաղաքապետը:

Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ “Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ” հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի թիվ 103 մանկապարտեզի մեթոդիստ Անահիտ Մուրադյանը, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանն ու Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը:

Տոնական օրվա շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար, կրթական և մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ուսուցչի օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, նրանց մաղթել է նորանոր հաջողություններ իրենց անչափ կարևոր ու պատասխանատու գործում:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ