18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Վթարված ջրի խողովակի պատմություն

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու հարակից տարածքում, արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ջրի խողովակ է վթարվել, ինչի արդյունքում ջուրը սկսել է հոսել: Այս մասին արդեն գրել են մի շարք լրատվամիջոցներ։ Սակայն որոշ ԶԼՄ-ներ նշել են, որ վարչական շրջանի պատասխանատուներից ոչ ոք վթարի վայրում չէ։ Տեղեկացնենք, որ չնայած խնդրի անմիջական հասցեատերը “Երևան Ջուր” ընկերությունն է, որն այժմ զբաղվում է վթարի հետևանքների վերացմամբ, սակայն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցները անմիջապես մեկնել են դեպքի վայր և հետևում են վթարի վերացման աշխատանքների ընթացքին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ