“Արտակ Շաբոյանն արհամարհո՞ւմ է “Բարեւ Երեւանի” հարցումը”
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետի՝ 19.07.2013թ.-ի թիվ 3661-ա և թիվ 3661-Ա որոշումներով Երևան քաղաքում ուղևորափոխադրող կազմակերպությունների պայմանագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ ս.թ. հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Նա նշել էր, որ վերոհիշյալ որոշումների հիմքում ընկած ուղևորափոխադրող կազմակերպությունների գրավոր դիմում-հիմնավորումներից ակնհայտ է՝ նրանք […]





































