11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Այսօր 8 հանդիպումով կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրը:
Մեզ համար կարեւոր հանդիպումը կկայանա Լոնդոնում, որտեղ ՛՛Արսենալը՛՛ սեփական հարկի տակ կընդունի Հենրիխ Մխիթարյանի ՛՛Բորուսիային՛՛: Այն տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն է:

F խմբի մյուս խաղում կհանդիպեն ֆրանսիական ՛՛Մարսելը՛՛ եւ իտալական ՛՛Նապոլին՛՛:

E խմբում կկայանա կենտրոնական հանդիպումը. գերմանական ՛՛Շալկե 04՛՛ կխաղա Լոնդոնի ՛՛Չելսիի՛՛ հետ: Խմբի մյուս հանդիպումը կկայանա Ռումինիայում, որտեղ ՛՛Ստյաուան՛՛ կխաղա ՛՛Բազելի՛՛ հետ:

G խմբում ՛՛Զենիթը՛՛ կփորձի առաջին հաղթանակը տանել Պորտուգալիայում՝ ՛՛Պորտոյի՛՛ նկատմամբ, իսկ ՛՛Աուստրիան՛՛ սեփական հարկի տակ խաղալու է առաջատար ՛՛Ատլետիկոյի՛՛ հետ:

H խմբում կկայանա եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայություններից մեկը: ՛՛Միլանը՛՛ սեփական հարկի տակ կընդունի ՛՛Բարսելոնային՛՛, իսկ ՛՛Սելթիկը՛՛ կխաղա հոլանդական ՛՛Այաքսի՛՛ դեմ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ