14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախարարը հիմա խոզապահ է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը , գյուղնախարարի պաշտոնից ազատվելուց հետո իրեն հոգեհարազատ աշխատանք է գտել։ Նա Կոտայքի մարզի գյուղերից մեկում խոզաբուծական ֆերմա է ստեղծել եւ ակտիվորեն զբաղվում է խոզաբուծությամբ։ Թերթը հիշեցնում է, որ  ժամանակին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալավերդյանը հեռանալիս իր հետ տարել է իր նախորդի՝ Արամայիս Գրիգորյանի գնած թանկարժեք հեռուստացույցը, իսկ Վերահսկիչ […]

Ի՞նչ է կատարվում թիվ 1 լրատվականում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, նոր տեխնիկա ձեռք բերելուց հետո Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի աշխատաքները դժվարացել են: Մոտ 2 շաբաթ առաջ եթեր մտած “Հայլուրի” աշխա­տակիցներն այս ընթացքում էքստրեմալ ռեժիմով են աշխա­տել: Անցած շաբաթ “Կիրակնօր­յա Հայլուրը” եթեր է մտել 10 րո­պե ուշացումով, իսկ երեկ ժամը 5-ի “Հայլուրի” թողարկումն ընդ­հանրապես եթեր չի հեռարձակ­վել, ինչից հետո տագնապ են հն­չեցրել մեծ թվով […]

Առաջին քննությունը՝ ընդդեմ ԲՀԿ-ի. 168 ժամ

Նոյեմբերի 10-ին Արարատի նորանշանակ մարզպետ Արայիկ Գրիգորյանը պետք է հանձնի իր առաջին “քննությունը”։ Այդ օրը տեղի են ունենալու Արարատի քաղաքապետի ընտրությունները, որտեղ իրար դեմ առաջադրվել են ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանը եւ մարզպետ Գրիգորյանի պաշտպանած թեկնածու Հայկ Հայկյանը։ Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը:  ԲՀԿ-ի ուժը ցեմենտի գործարանի մեջ է, որի սեփականատերը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, […]

Հայ ռազմագերին դեռ Ադրբեջանում է. Հայոց աշխարհ

   Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:    ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերուն են ներկայացրել նրա ընտանիքի ուղերձը:    Հարցին, թե կա՞ արդյոք տեղեկատվություն հայ ռազմագերու վերադարձի կամ երրորդ երկիր տեղափոխվելու մասին, Զ.Ամատունին պատասխանել է. […]

Իտալացի հարձակվողը Հայաստանի հետ խաղի 20 տոմս է գնել

Football Italia-ն փոխանցում է, որ Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեն, ով ապաքինվել է վնասվածքից եւ կարող է դուրս գալ խաղադաշտ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ գնել է 20 տոմս: Ֆուտբոլիստը դրա վերաբերյալ հայտնել է հետեւյալը: ՛՛ Եթե ես դուրս գամ խաղադաշտ, ապա դա ինձ մեծ հույզեր կհաղորդի, քանի որ հանիպումը անցկացվում է իմ հարազատ […]

Ռիհաննան առյուծի է համբուրել /ֆոտո/

Երգչուհի Ռիհանան մեկնել է Աֆրիկա` տեղի բնությունն ուսումնասիրելու: Նա իր սոցկայքերի էջերում “Մայր Աֆրիկա” խորագրով լուսանկարներ է հրապարակել աֆրիկյան էկզոտիկ կենդանիների հետ: Նախ խիզախ երգչուհին լուսանկարվել է հովազի հետ, հետո գնացել է ընձուղտին բարկացնելու: Լուսանկարներից մեկում Ռիհանան կենդանուն լեզու է ցույց տալիս: Ռիհաննան գրել է, որ ընձուղտը իրեն նույն կերպ է պատասխանում: Երգչուհուն չեն վախեցրել […]

Հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ

”Ոստիկանության համապատասխան ծառայության ղեկավարները հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ, քննարկել խնդիրը, նրա հետ ձեռք բերել պայմանավորվածություն,”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայանության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:  Նշենք, որ ԱԺ ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նրանից պաշտպանություն խնդրելով իր և ընտանիքի անդամների համար: Փոստանջյանին անհանգստացրել էր Խաչիկ […]

Տղամարդը տուժել է ունիտազի պայթյունի հետեւանքով /ֆոտո/

58-ամյա ամերիկացի Միշել Պյերան պատմել է, որ 19 հարկանի շենքում, որտեղ գտնվում է իր բնակարանը, սանհանգույցի աշխատանքներ են իրականացնելիս եղել: Շինարարական աշխատանքների ավարտից հետո տղամարդը գնացել է զուգարան, ջուրը քաշելու կոճակը սեղմել, ինչից հետո ունիտազը պայթել է: “Ունիտազի կտորները թռան դեմքիս, ես շուրջս ոչինչ չէի տեսնում”,- ասել է տղամարդը: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, գլխից, ձեռքերից […]

“Պապան թքում էր մամայի վրա՝ մոխրամանով խփում գլխին” /վիդեո/

Այսօր “Կանանց իրավունքների կենտրոն”-ը կազմակերպել էր իրազեկող համերգ-ակցիա ընտանեկան բռնությունների դեմ: 1997-ից գործող կենտրոնը ունի մասնաճյուղեր Հայաստանի 4 մարզկենտրոններում՝ Գավառում, Իջևանում, Վանաձորում, Կապանում և կանանց ակտիվ խմբեր մյուս մարզերում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը նշեց, որ նման ակցիաները իրականացնում են պարբերաբար.”Տարվա կտրվածքով իրականացնում ենք մի շարք ակցիաներ, որոնք բոլորը միտված են ընտանեկան […]

Սերժ Սարգսյանը ընդունե՞ լ է ազատամարտիկների առաջարկը

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս ուրբաթ կհրավիրվի կլոր սեղան, որին կմասնակցեն այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ում հետ վերջին մեկ ամսվա ընթացքում հանդիպել են ազատամարտիկները: Henaran.am-ի հարցին` կլոր սեղանին կմասնակցի արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ ազատամարտիկները հայտարարել էին, որ նրան որպես ՀՀԿ առաջնորդի նույնպես հանդիպելու են: Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված