18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Շերիֆի” գործը կարճվել է. Առավոտ

 

“Առավոտ” -ը գրում է, որ ինչպես նախկինում տեղեկացրել է թերթը “Զվարթնոց” օդանավակայանի անվտանգության պետը` “Շերիֆ” մականունով Կարեն Բաբայանը, 19.05.2013 թվականին փորձել է Հայաստանից արտահանել արվեստի բացառիկ գործեր, սակայն արժեքավոր այդ իրերը ոստիկանությունն առգրավել է, բայց “Շերիֆին” հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ:

ՊԵԿ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով` Կարեն բաբայանի կողմից մաքսանենգություն կատարելու փաստի առթիվ: “Առավոտ”-ի թղթակիցը փորձել է Կարեն բաբայանից ճշտել, թե քրեական գործը ինչ ընթացք է ստացել, սակայն վերջինս հրաժարվել է հարցերին պատասխանել նշելով, որ գործի հետ կապված հարցերին կպատասխանեն փաստաբաններ` Վարդուհի Էլբակյանը և  Սամվել Ջաղինյանը: 

 ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ հարուցված է եղել քրեական գործ՝ ՀՀ քր․օր.–ի 215-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործի շրջանակներում Կարեն Բաբայանը հարցաքննվել է որպես վկա։ Հարցաքննվել են նաև Կ. Բաբայանի աշխատակիցները։ 06.11.2013 թվականին Կ. Բաբայանը և փաստաբանները հրավիրվել են ՊԵԿ քննչական ծառայություն՝ քննիչ Ա. Դալլաքյանի կողմից, և նրանց է ներկայացվել 25.10.2013 թվականին կայացված և դատախազի կողմից օրինականությունը հաստատված քննիչի որոշումը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին, հանցակազմի բացակայության հիմքով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ