03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը արհամարեցի՞ ն. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը  գրում է.

Երեկ ՀԱԿ խմբակցությունը, ինչպես որ հայտարարել էր, չմասնակցեց Վերահսկիչ պալատի նախագահի քվեարկությանը։

Թերթը հիշեցնում է, որ այս առիթով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր`որպիսի չկրկնվի գլխավոր դատախազի ընտրության ժամանակ տեղի ունեցածը, երբ “դեմ” արտահայտվողները ավելի շատ էին, բայց քվեարկության ժամանակ այլ պատկեր եղավ , խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը

Երեկ, սակայն խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը մասնակցեցին քվեարկությանը։ “Ինչո՞ւ ՀԱԿ-ի երկու պատգամավորներն անտեսեցին  խմբակցության որոշումը”`  “ՉԻ” հարցին խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. “Հայաստանի Սահմանադրությունը եւ մեր կանոնադրությունն այնպիսին են, որ խմբակցությունը կարող է որոշում ընդունել, իսկ առանձին պատգամավորներ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք հարկ են համարում։ Դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Դա որեւէ կերպ չի անդրադառնում խմբակցության դիրքորոշման վրա”։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ