31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օդային փոխադրումների ոլորտում մրցակցություն կլինի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց Օդային փոխադրումների ազատականացմանն ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում Էկոնոմիկայի նախարարությանն իրավասություններ վերապահելու մասին: Նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ սա լիազորություններ կտա օդային երկկողմ բանակցություններ վարելու համար, ինչը հնարավորություն կտա այս ոլորտում մրցակցությունն ավելացնել:

Բժշկական ապահովագրության գումարներն այլեւս կտրվեն առողջապահության նախարարությանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 2012-ից ՀՀ–ում ներդրված սոցիալական փաթեթների համակարգը գոնե բժշկական ապահովագրության մասով իրեն չարդարացրեց, դրա համար էլ որոշվել է 2014-ից ապահովագրական ընկերություններին փոխանցվելիք գումարները տալ ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս որոշումը դուր չի եկել ընկերություններից շատերին, ու նրանք, ըստ էության, որոշել են, տարին դեռ չավարտած, այլեւս ծառայություն չմատուցել։  “”Ժողովուրդ”-ի խմբագրություն այցելած ուսուցչուհին պատմեց, որ […]

Կառավարությունը հուշանվերներ գնելու համար հսկայական գումարներ է ծախսում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար, ընդ որում, հիմնականում դրանք գնել են “Ագուլիս մեկ” ՍՊԸ-ից։ Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին՝ 159 հազար դրամի, նոյեմբերի 15–ին 441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին՝ 993 հազար դրամի հուշանվերներ են գնել։ Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել, […]

Բնապահպանության նախարարության անգործությունն ու Ջերմուկի աղբանոցը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում։ “Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, եւ աղբը գետակն է թափվում եւ աղտոտում շրջակա միջավայրը։ Բայց պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առավել անմխիթար վիճակում է. հարցն այն է, որ “168 ժամը” […]

Մեծամորի մանկապարտեզները փակվել են. Առավոտ

 “Առավոտ” թերթը գրում է, որ մինեւ  գարուն Մեծամորի մանկապարտեզները չեն աշխատի: “Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի երեք մանկապարտեզներն արդեն քանի օր է` չեն գործում: Մեծամորի քաղաքապետարանից մանուկների ծնողների դժգոհություններին ի պատասխան հայտնել են, որ մանկապարտեզները 4 ամիս էլ չեն աշխատելու, քանի որ ջեռուցման խնդիր ունեն: Մանկապարտեզների դայակ-դաստիարակներն էլ հարկադիր պարապուրդի մեջ են: “Առավոտի”  հետ զրույցում ծնողները […]

Հայաստանի անունը չկա. 168 ժամ

Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնակի խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանն ունի “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրին (ՀՄԾ) դիմելու հնարավորություն։ “168 ժամ”-ին հայտնի է  դարձել, որ  “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիան կատարել է իր ընտրությունը. աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը։ ՀՄԿ խորհուրդը նաեւ որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել եւ վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, […]

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է գալիս. Հայկական ժամանակ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը  “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել է, որ  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ տարի այցելելու է Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմության։ Քերին 2014-ին ՀՀ այցելելու խոստում է տվել Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Տարոնի թեզը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, առաջիկայում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է պատրաստվում թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։ Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղինստիտուտը, այժմ էլ Գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ “Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման […]

Նոր տարուց հետո

Վերջերս համաներմամբ ազատ արձակված ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում խոստացավ Ամանորից հետո հանդիպել եւ կիսվել իր հետագա ծրագրերի մասին: “Հիմա ինչ էլ ասեմ՝ ռեալ չի լինի”,-ասաց: Այն հարցին, թե ինչ կարծիք ունի ճանապարհային ոստիականությունում կատարվող բարեփոխումների մասին՝ ասաց, որ ՃՈ հասցեին հնչող յուրաքանչյուր վատ բան ծանր է տանում: “Ինչ էլ փոխում […]

Գեներալը զայրացավ /վիդեո/

Ազգային ժողովում վաղը կայանլու է 2014 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներել Սեյրան Սարոյանը որոշել է դեմ քվեարկել նախագծին: Բանն այն է, որ գեներալը նեղսրտել է, քանի որ կառավարությունը բյուջեի վերաբերյալ իր առաջարկությունները չի ընդունել: Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե իսկապես դեմ է բյուջեին: Պատասխանը՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի