05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բժշկական ապահովագրության գումարներն այլեւս կտրվեն առողջապահության նախարարությանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 2012-ից ՀՀ–ում ներդրված սոցիալական փաթեթների համակարգը գոնե բժշկական ապահովագրության մասով իրեն չարդարացրեց, դրա համար էլ որոշվել է 2014-ից ապահովագրական ընկերություններին փոխանցվելիք գումարները տալ ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս որոշումը դուր չի եկել ընկերություններից շատերին, ու նրանք, ըստ էության, որոշել են, տարին դեռ չավարտած, այլեւս ծառայություն չմատուցել։ 

“”Ժողովուրդ”-ի խմբագրություն այցելած ուսուցչուհին պատմեց, որ գինեկոլոգն իրեն հետազոտելուց հետո եզրահանգել է, որ փոքր (50 հազար դրամի սահմաններում) վիրահատական միջամտություն պետք է արվի. “Երբ արդեն վիրահատությանս օրը պետք է նշանակվեր, “Ռեսո” ընկերությունը պիտի ինձ տեղեկանք տար փոխհատուցման համար, սակայն հրաժարվեցին՝ նշելով թե իմ կյանքին սպառնացող վտանգ չկա, հետեւաբար փոխհատուցելու անհրաժեշտություն չկա”։ Իսկ “Ռեսո”-ից էլ “Ժողովուրդ”-ին ասացին. “Սա ֆինանսական կառույց է։ Մենք, եղել է, սրտի վիրահատության համար 2 մլն դրամ ենք վճարել… Եթե քաղաքացին դժգոհ է մնացել, կարող է դիմել”,–գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ