08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թենիսիստուհիների լավագույն հագուստները

Չնայած թենիսի 2013թ. մրցաշրջանը  վաղուց ավարտվել է, բայց մինչ օրս շարունակվում են տարվա ամփոփումը:  Այս անգամ ձեզ ենք ներկայացնում թենիսիստուհիների 10 լավագույն հագուստները, որոնք կրել են 2013թ: Իրենց ճաշակով աչքի են ընկել Սերենա եւ Վենուս Ուիլիամս քույրերը, ռուսաստանցիներ Մարիա Կիրիլենկոն, Ելենա Վեսնինան ու Մարիա Շարապովան, սերբ Աննա Իվանովիչը, Կարոլին Վոզնյացկին Դանիայից, Սլովակիայի ներկայացուցիչ Դանիելա Հանտուխովան, […]

Սպանել եւ խարույկի վրա այրել է 12-ամյա հարեւանուհուն

Կրասնոյարսկի նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, ով մեղադրվում է հարեւանի աղջկա սպանության մեջ: 12-ամյա Ալյոնան անհետացել էր նախօրեին` առավոտյան: Իսկ այսօր գտել են նրա այրված մարմինը: Նրա սպանության մեջ մեղադրվում է 53-ամյա հարեւանը: Նա աղջկան առաջարկել է դպրոց տանել, սակայն չի հասցրել դպրոց: Տղամարդն անհայտ պատճառներով սպանել է երեխային, ապա այրել նրան, գրում է “Կոմսոմոլսկայա […]

Ամերիկացի համանախագահը ԼՂ-ում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:  Այս մասին ամերիկացի համանախագահը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է նաեւ, որ Ղարաբաղում բավական ցուրտ է:

“Մնում են գյուղում, որ ինչ անեն”

“Շատ տարիներ առաջ մանկապարտեզը 4 խումբ ուներ: Այսօր արդեն երեխաների քանակը կրկնակի կրճատվել է: Պատերազմը պատճառ դարձավ արտագաղթի  ու մնացողները մնացին էս պայմաններում` մեր գյուղը ու ադաթները պահելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տաուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզի տնօրեն Մարիետա Սարուխանյանը: Շուրջ 40 տարի կյանքը մանուկների դաստիարակությանը նվիրած տնօրենը այսօր ցավ է ապրում.”Ինչ ասեմ, տարեցտարի երեխեքի թիվը […]

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը եւ հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին եւ տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:                 

Որ թողենք, իշխող կուսակցությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հալաչօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երեւան կատարած այցն ու հայտարարությունները քննադատության է արժանացել տխրահռչակ թուրք պատմաբան, իսկ ներկայում երկրի խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից, գրում է “Թուրքագիտական պորտալը”։ “Ազգայնական շարժում” կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Հալաչօղլուն հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները ծրագրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ “Եթե թողենք “Արդարություն և զարգացում” կուսակցությանը /Թուրքիայի իշխող քաղաքական […]

Ադամանդագործությունը կզարգանա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գազի գնի և հարակից համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հետաքրքրվեց, թե Հայաստանում գործող գազալցակայաններն ինչ շահույթով են աշխատում, ի՞նչ գնով են ձեռք բերում գազը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքներ չէր ներկրում, քանի որ  թանկ էին: ՛՛Ժամանակին […]

Նորոգվել են ճանապարհները

ՀՀ տրանսպորտի  եւ կապի  նախարարության  կողմից  2013թ.  հիմնանորոգվել   եւ շահագործման  են հանձնվել  Սիսիանի տարածաշրջանով  անցնող  միջպետական  նշանակության  Երեւան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական  նշանակության  ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:  Շինարարական աշխատանքներն իրականացրել է “Սիսիանի ԲՈՒԱՏ” ՍՊ ընկերությունը:  Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Խոհանոցներից դուրս գալ պայքարի

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդիլա Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլիս ասուլիսում ժողովրդին հորդորեց խոհանոցներում բողոքելու փոխարեն դուրս գալ եւ պայքարել:    “Ակտիվ ժողովրդական ընդվզման դեպքում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորնեը միշտ պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին եւ երբ ժողովուրդը  կընդվզի ու դուրս կգա փողոց մենք նրանց կողքին կկանգնենք”,-ասաց նա: Պատգամավորի խոսքով, իրենք խորհրդարանում փոքրամասնություն են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի