16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

”Լյովի´կ, Լյովի´կ մինչև վերջ”

Ներկայացնում ենք Facebook-յան Ազատ խոսք էջի գրառումը:

”Քաղաքական դաշտում միշտ էլ պատահական մարդիկ լինում են, առավել ևս, երբ այդ մարդիկ քաղաքականության են գալիս ոչ թե անձնական ունակությունների, խարիզմայի և քաղաքական գործչին հատուկ որակների շնորհիվ, այլ ինչ-որ մեկի ”բարձր” հովանավորության արդյունքում: Ավելի պատկերավոր ասած, ոչ թե ինքն իրեն ”աճում” է բնական պայմաններում, այլ արհեստականորեն ”աճեցվում” է:

Հաճախ է խոսվում ՀԱԿ-ի փլուզման պատճառների մասին, սակայն արդյո՞ք խոսվում է այդ փլուզման հիմնական պատճառի մասին: Իրականում դրա պատճառը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ամբիցիաներն ու քաղաքական ”ժառանգորդ” հարցում ոչ ճիշտ ընտրությունն էր:

Ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի քաղաքական էգոիզմը միշտ էլ բացասական ազդեցությունն է ունեցել ինչպես մեր երկրի հեռանկարի, այնպես էլ իր ղեկավարած քաղաքական ուժի վրա: Տեր-Պետրոսյանը երբեք չի սիրել իր կողքին ունենալ վառ անհատականությունների, իրական լիդերների, որոնք որոշակի ինքնուրույնություն կարող են դրսևորվել, դեմ դուրս գալ տերպետրոսյանական դոգմաներին, առաջ քաշել և պաշտպանել ավելի մրցունակ գաղափարներ:

ՀԱԿ-ի դեպքում նույնպես գործել է միևնույն սկզբունքը, երբ Լևոն Զուրաբյանը դարձավ ՀԱԿ-ի համակարգող, ապա ԱԺ ”Հայ ազգային կոնգրես” խմբակցության ղեկավար: Փաստորեն ընտրվել էր ոչ թե իրական լիդեր, այլ հլու-հնազանդ կամակատար, ով կընդունի Տեր-Պետրոսյանի բոլոր ցուցումներն անվերապահորեն, մինչդեռ այդ նույն ժամանակ իրական լիդերներն ու պայքարողները ճաղերի ետևում էին: Պատահական չէ, որ բոլոր այն գործիչները, ովքեր ժամանակին Տեր-Պետրոսյանի կողքին են եղել, ապա գաղափարական և այլ պատճառներով հեռացել են՝ արժանացել են Տեր-Պետրոսյանի կողմից գռեհիկ գնահատականների:

Պատահական չէ, որ բոլորովին վերջերս քաղաքական միևնույն երբեմնի ճամբարի ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի կողմից ստեղծված նոր քաղաքացիական միավորումը արդեն պիտակավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:

Հ.Գ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չհասկացավ, որ այսօրվա մեր պետության խնդիրների հիմքերը դրվել են իր իշխանության տարիներին, և ”Պայքա´ր, պայքա´ր մինչև վերջ” կարգախոսի առաջին տապալողը հենց ինքն է եղել:

Նա նաև չհասկացավ, որ ՀԱԿ-ի տապալման գլխավոր պատճառը իր կողմից ոչ ճիշտ ղեկավարի ”աճեցումն” ու ամեն գնով ”Լյովի´կ, Լյովի´կ մինչև վերջ” ”կարգախոսն” էր, քանզի այդ նույն ”Լյովիկին” այսօր հաճախ ենք տեսնում իշխանության այս կամ այն թևի հետ շփումներում, այն նույն իշխանության, որին ժամանակին ավազակապետություն էին անվանում”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ