08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առողջապահության նախարարությունը մտահոգ է

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի եւ նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների  առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. “Իմ եւ “Շտապօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին` նրա առողջական […]

Կավարտվի ֆուտբոլային կարիերան

Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ ավագ, լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը մտածում է կարիերան ավարտելու մասին: Նման որոշման պատճառ է հանդիսանում վնասվածքները, որոնք ֆուտբոլիստին խանգարում են անընդհատ խաղալ: 35-ամյա ֆուտբոլիստը այդ մասին արդեն ասել է ակումբում իր ընկերներին: Բացի այդ Կառլես Պույոլը հնարավոր է տեղափոխվի ամերիկյան կամ էլ քաթարյան ակումներից մեկը:

Խափանման այլ միջոցներ կկիրառվեն

 Տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն. սրանք խափանման միջոցների նոր ձեւեր են, որոնք ընդգրկված են Հայաստանի քրեական դատավարության նոր օրենսգրքում:  Խափանման միջոցի նոր ձեւերը կիրառելով՝ կբեռնաթվեն քրեակատարողական հիմնարկները: Այս մասին նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: “Վերջին պարագայում, եթե մյուս խափանման միջոցներն այլեւս կիրառելի չեն, նոր կկիրառվի կալանք”, -ասաց նա:  Օրենսգրքի նախագիծն […]

Հարձակվել են նահանգապետի վրա ու վիրավորել նրան

Ֆրանսիայում հարձակվել են Կրասնոյարսկի նահանգի նահանգապետ Լեւ Կուզնեցովի տան վրա: Նահանգապետին վիրավորել են ու թալանել ֆրանսիայում գտնվող նրա տունը: Կուզնեցովն այժմ վերադարձել է Կրասնոյարսկ եւ իրեն լավ է զգում: Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին, երբ նահանգապետը կնոջ հետ հանգստանալիս է եղել իրենց առանձնատանը: Գողերը նահանգապետի տնից ոսկեղեն ու 200 հազար եւրո են տարել: Դեպքի […]

Սառցալեզվակները հեռացվում են

Մայրաքաղաքում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաեւ հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան եւ առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները: Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու եւ հնարավոր  վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանին տեխնիկայով եւ հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայությունն […]

Իրանի դեսպանին սխա՞լ են թարգմանել

 ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա՝ որքան էլ նշում է, որ գազի սակագնի փոփոխությունը ոչ մի կապ չունի նախագահական ընտրությունների հետ, սակայն չեն հավատում: ՛՛Սա ուղղակի այնպիսի ապրանք է, որ ոչ բոլորն ունեն, ու ոչ բոլորը կարող են մատակարարել՛՛,-ասաց նա: Նախարարը […]

Ֆուտբոլիստին որակազրկել են ՛՛հանուն հայրենիքի՛՛

Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Յոսիպ Շիմունիչը բաց կթողնի աշխարհի առաջնությունը որակազրկման պատճառով: ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստին որակազրկել է 10 խաղով: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Որակազրկման պատճառ է հանդիսացել աշխարհի առաջնության անցումային հաղթական խաղից հետո Շիմունիչի արած արտահայտությունը, որը համարվում է նացիստական: Հանդիպման ավարտից հետո Շիմունիչը երկրպագուներին է մոտեցել եւ դիմել նրանց ՛՛հանուն հայրենիքի՛՛ արտահայտությամբ: […]

Կալաբոկի հեքիաթն ու ԱԺ-ին ուղղված ապտակը

Ազգային ժողովում գազի սակագնի, 300 միլիոն պարքտի մասին լսումներից հետո ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ելույթ ունեցավ ու նշեց, որ Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ոչ մի հարցի, ըստ էության, չէր պատասխանում: ՛՛Կալաբոկի հեքիաթն եք պատմում, ասում -ասում եք,բայց բան չեք ասում՛՛-ասաց Արզումյանը: Ապա նկատեց, որ Իրանի դեսպանը մամլո ասուլիս տվեց, ու հայտարարեց, […]

“Օտչյոտ” են պահանջում

Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ սպորտի եւ երիտասարդության նախարարության մասնաշենքի առաջին հարկում գտնվող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե այցելող մարզիկները վախենում են բարձրանալ երրորդ հարկ, որտեղ նստում է նախարար Յուրի Վարդանյանը: “Հանդուգն” մարզիկներին անմիջապես ֆիքսում են տեսախցիկներով եւ ներկայացնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մինչ Ծառուկյանին հասնելը, սակայն ՛՛օրինախախտները՛՛ մանրամասն “օտչյոտ” են տալիս երկրորդական օղակներին՝ ինչու են բարձրացել […]

Թուրքիայի արտգործնախարարի այցը շողքի տակ

Ահմեդ  Դավութօղլուի այցը մենք չպետք է կարեւորեինք: Նրան պետք էր շողքի տակ թողնել: Նման տեսակետ հայտնեց  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա այցը պետք էր դիտարկել  Սեւծովյան տնտեսական համաժողովի շրջանակներում: Պատգամավորի խոսքով, Թուրքիան ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում ազդեցություն ունենա, հատկապես արցախյան հակամարտության հարցում եւ հասկացնում է, որ  հայ-թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի