06 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Աղանդավոր հարսն ու տղան պարբերաբար խոշտանգել են…

“Ապտակը Մարիան ծանր տարավ, հետս երկար ժամանակ չէր խոսում: Հազիվ համոզեցինք, որ տանից չգնա: Հարազատներս մի կողմից, մյուս կողմից` աղջիկս”,-Ալիսայի համար ադ օրը թերևս ամենածանրն է եղել:

Նա բազմաթիվ ծնողների գիտի, որոնք տառապում են աղանդավոր երեխաների պատճառով կամ հակառակը: Ընդհանուր վիշտը մտերմացրել է հուսահատվածներին:

Աստծուն դադարել է հավատալ պատմում է.”Եթե Աստված լիներ աղանդավոր տղան մորը արյունլվա կծեծեր: Դեպքը Կոմիտասում է եղել, հեռախոսով նկարել էին արյան հետքերը: Խեղճ կինը մի կերպ է փրկվել: Հետո պատմել էր, որ աղանդավոր հարսն ու տղան պարբերաբար խոշտանգել են նրան…..դրանից հետո սկսեցի վախենալ:Մարիան գիշերը հաճախ է վեր կենում տան մեջ ման գալիս: Մթի մեջ չոքած աղոթում է, լաց լինում: Դա իմ համար սարսափի վերջակետնա: Պառկած տեղս դողում եմ, եթե…….. “:

Ահ ու սարսափի մեջ ապրող կինը` վաղուց արդեն առողջական լուրջ խնդիր է ձեռք բերել.”Սրտի շողացող առիթմիա ունեմ, անընդհատ վատանում եմ….Մի օր կմեռնեմ ու չեմ իմանա սրա վերջը ինչ կլինի….”:

Henaran.am-ի թղթակցի հետ կիսվելով այս պատմությամբ Ալիսան միայն մի հույս ունի, որ կարդացողները հասկանան, որ չի կարելի ցավ պատճառել հարազատին, որ աղանդները քանդում են ընտանիքներ,աճնչացնում ամենաթանկ ու կարևոր զգացմունքները:

Շարունակելի…..

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ