19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը պարտքը վերցրեց իր վրա

 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է ՀՀ կառավարության աշխատակազմի “Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի հայցերն  ընդդեմ մարզի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքների:  

Նշենք, որ ըստ այդ գրասենյակի հետ կնքած պայմանագրերի, նշված համայնքներում պետք է իրականացվեին գազաֆիկացման աշխատանքներ: Ծրագիրը համաֆինանսավորմամաբ էր եւ Խնածախը՝ պետք է ներդներ 27 մլն 27 մլն 932 հազար դրամ, Խոզնավարը՝ 14 մլն 674 հազար դրամ եւ Վաղատուրը՝ 14 մլն 590 հազար դրամ:

Սակայն այդ համայնքները չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները եւ գրասենյակը ստիպված էր դիմելու դատարան՝ բռնագանձելու այդ գումարը: Գյուղացիները  միջոցներ չունեն եւ գյուղապետերը հայտնվել են անելանելի իրավիճակում: Նրանք հարցը բարձրացրին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ:

“Երեք ամիս առաջ էր, դիմեցինք ու խոստացավ օգնել: Էն օրն էլ ասաց, որ այդ գումարները կփոխանցեն; Շնորհակալ ենք, փաստորեն սաղ պարտքը մարում ա մարզպետը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղյակ էր խնդրից, սակայն գյուղապետերին ասել էր, թե “հունց ստորագրալ ըք, էդպես էլ տակից տյուս  եկեք”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ