Բաղրամյան 26-ը ամենուրեք է
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ստեղծած “Քաղաքացիական պայմանագիր” նախաձեռնությանը` այսօր ասուլիսին ասաց, թե Նիկոլին գնահատում է որպես էներգիայով լեցուն գործիչ, բայց ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:: Հարցին, թե արդյո՞ք այդ նախաձեռնության հետեւում տեսնում է որոշ ուժերի` մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կամ Բաղրամյան 26-ին՝ Հմայակ Հովհաննիսյանը ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: […]





































