12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տրանսպորտի եւ կապի նախարարը դատարկաձեռն չէր /վիդեո/

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս՝ շնորհավորելու և նվերներ հանձնելու զորամասի զինվորներին:Զինվորները զգաստ, շարք կազմած՝  դիմավորեցին և ողջունեցին նախարարին:Գագիկ Բեգլարյանը դիմելով զինվորներին՝ շնորհավորեց նրանց  գալիք տոների կապակցությամբ:

Նա նշեց, որ յուրաքանչյուր ծնող, ում որդին ծառայում է հայոց բանակում, պետք է հպարտանա, որ հայրենիքի պաշտպան զինվոր ունի։ “Շատ սիրելի ու հարգելի զինվորներ, Ամանորի առթիվ առաջին հերթին շնորհավորում եմ  ձեր ծնողներին,  քույրերին ու եղբայրներին: Այսօր  դուք ծառայելով  հայոց բանակում, կատարելով ձեր պարտքը հայրենիքի հանդեպ՝  բարձր եք պահում   Հայաստանի Հանրապետության ու մեր յուրաքանչյուրի պատիվը։  Հավատացած եղեք, որ ձեր ծնողները հպարտ են, որ ունեն որդի, ունեն  զինվոր, ով մեր երկրի, մեր  հայրենքի,  Հայաստանի Հանրապետության  պաշտպանն է”,- ասաց նախարարը: 

Գագիկ Բեգլարյանը զինվորներին  նվերներ հանձնեց, որից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ շրջեց զորամասում՝ ծանոթանալով զինվորների առօրյային և զորամասի պայմաններին:Հանդիպման վերջում՝ հայոց բանակի հիմնի հնչյունների ներքո, հստակ և խրոխտ քայլքով, պատվո քայլերթով զինվորները հրաժեշտ տվեցին նախարարին։

Զորամասի զինծառայողների Ամանորը շնորհավորելու համար զորամաս էր այցելել նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ