16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շնորհավորում է Հայոց Արծիվը

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդ՝ մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ,  “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 35.000 անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայկական բարձրավանդակում և Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2014 թվականին մաղթում եմ Ձեզ է՛լ ավելի վստահություն, նվիրվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն և մեծագույն ու անշրջելի ձեռքբերումներ՝ ի փառս դարերի փորձությունների մեջ սրբագործված հայկական ավանդական Ձեր օջախների և բոլորիս համար բացարձակ արժեք դարձած հայոց անկախ պետականության:

 Խաղաղության, կայունության և մեր հավաքական ուժի հավատամքով թող արծիվ զավակներ ծնեն հայոց մայրերը, որովհետև նրանց բազկի ու մտքի սլացքի մեջ է մեր պետականության  հզորության բանալին:

Ամանորյա առատ սեղանների շուրջ օրհնեք և անշփոթ լուսաբացներ մաղթեք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանը իրենց կյանքով պաշտպանող, հատուցող  սահմանապահ, ազնվագույն մեր զավակներին և խոնարհումով ոտքի կանգնեք այն հերոս նահատակների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին, վստահելով՝ մեծ և հզոր Հայաստան կերտելու խոստումնալից ապագան:

Երկիր մոլորակում տեղի ունեցող ներկա մարտահրավերների մեր ժամանակներում, երբ մշտապես վտանգված է  մեր հայրենիքի խաղաղությունը, երբեք չկորցնեք ձեր զգոնությունը՝ մեր ազգային համախմբվածությունը մշտապես պառակտող մեր արտաքին ու ներքին թշնամիների նկատմամբ:

Տեր եղե՛ք մեր բոլոր ձեռքբերումներին: Հայոց պետականության հզորությունը՝ յուրաքանչյուրիս հզորությունն է:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, երկարակեցություն, շարունակական հաջողություններ պետականաշինության գործընթացներում: Մաղթում եմ Ձեզ նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

         Աստված մեզ՝ բոլորիս պահապան:

 

 

 Հարգանքով՝

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական

կազմակերության հիմնադիր նախագահ

Խաչիկ Ասրյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ