27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուսինեի տուն-թանգարանի դռները դեռևս փակ են…./վիդեո/

“Առ այսօր մենք չենք իրականացրել Լուսինեի միակ երազանքը: Նա ոչինչ չցանկացավ այս երկրային աշխարհից: Տուն-թանգարանի դռները դեռեւս փակ են…”,-այսօր հոգևոր երգի թագուհի՝  Լուսինե Զաքարյանի մահվան օրը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սերգեյ Մանվելյանը: 

19-ամյա Սերգեյ Մանվելյանը փորձում է նշխարհ-նշխարհ հավաքել ու ամբողջական դարձնել Լուսինեի ժառանգությունը:Նա հավաքել է մոտ 100  հուշ-պատմություններ՝ կապված Լուսինե Զաքարյանի հետ:Այդ շարքում կան անուններ, որոնք արդեն մեզ հետ չեն, բայց երիտասարդ հուշագիրը հասցրել է պեղել ու վեր հանել Լուսինեի կենսագրության մեզ համար դեռևս անհայտ էջերը:

“1992 թվականին այս օրը մահացավ Հայ հոգեւոր երաժշտության Աստվածուհի ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ Մի լուսեղեն անուն, ով 20-րդ դարում կենդանացրեց հոգեւոր երաժշտությունը՝ դրա սահմանները հասցնելով աշխարհի տարբեր ծագեր: Հոգեւոր երգը մինչ այդ մագաղաթներում, ձեռագրամատյաններում եւ եկեղեցու պատերի ներսում էր հնչում: Լուսինեն նշանավոր շարականագետ Խորեն Պալյանի շնորհիվ վեր հանեց այդ ամենը՝ մոտեցնելով ժողովրդական լայն զանգվածներին: Իմ հավաքագրած հուշերից մի դեպք կարող եմ պատմել:

Երբ Լուսինե Զաքարյանը Մայր Աթոռի երգչախմբի անդամների հետ հյուրախաղերով գտնվում էր Գերմանիայի Քյոլն քաղաքում, առաջին հերթին գնում են բարձունքի վրա գտնվող Քյոլնի տաճար:

Լուսինեն մտնում է եւ սկսում երգել «Ավե, Մարիան»: Ձայնը մեղմ զեփյուռի նման տարածվում է ողջ շրջակայքում: Ժամանակը կանգ է առնում: Բոլորը ձայնի վրա գալիս են եկեղեցի եւ ունկնդրում ժամանակի Ամենասուրբի կատարյալ երգեցողությունը: Այս զարմանալի իրողությանը ականատես են լինում շատ վայրերում: Միայն այն փաստը, որ աշխարհի տարբեր կետերից մարդիկ գալիս էին Էջմիածին՝ գոնե մեկ անգամ վայելելու Լուսինեի կատարումը, ամեն բան ասում է: Երանի՜ Իր հրեշտակային սրբասուրբ օրինակը դառնա կենսակերպի հավատամք բոլորիս հոգիներում:

Նրա երգը փրկություն է, աղոթք է եւ բժշկություն: Ծնկաչոք խոնարհվում եմ իմ Լուսինեի առջեւ… ՍՈՒՐԲ ԼՈՒՍԻՆԵՆ…”,-հիացմունքն ու հուզումը մեկ դարձրած պատմեց Սերգեյ Մանվելյանը:

Լուսինե Զաքարյանի հրեշտակային ձայնը դեռ մոգական է: Երբ նա լքեց այս աշխարհը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը կատարեց նրա ցանկությունը և նրա մարմինը ամփոփվեց Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում:

“Լուսինեն մեզ հետ չէ հիմա… Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել: Երբ Լուսինեն երգում է ՙՍուրբ-սուրբը, ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն՝  իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար”,-ասել է Վազգեն Առաջին կաթողիկոսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ