16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եկող տարին բանակին մատակարարվելու է ժամանակակից զենք. ՀՀ վարչապետ /ֆոտո/

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

“Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները գտնվում են զորամասերում՝ շնորհավորելու հայ զինվորին, որովհետեւ մեր անվտանգությունը, ապահով կյանքի երաշխիքը դուք եք: Մի կողմից դա պարտականություն է, մյուս կողմից՝ մեծ հպարտություն, որովհետեւ շնորհիվ ձեր ծառայության՝ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով տոնելու է իր Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունը լինի անվտանգ, որպեսզի պատվով կատարեք ձեր առջեւ դրված խնդիրները եւ վերադառնալով ձեր օջախներ՝ անցնեք մեկ այլ կարեւոր գործի՝ ծառայել մեր ժողովրդին:

2013 թվականը բարդ եւ լարված աշխատանքի տարի էր: Այս տարի մենք մի կողմից ապահովել ենք, որպեսզի սպառազինությունը, որը բանակին մատակարարել ենք, լինի ժամանակակից, անհրաժեշտ ծավալներով, մյուս կողմից, որպեսզի մեր զինվորի պրոֆեսիոնալիզմի աստիճանը բարձրանա: 2014 թվականին մենք բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռեւս չենք ունեցել, որովհետեւ պարտավոր ենք ձեզ զինել այնպիսի զինամթերքով, որն ապահովելու է բանակի մարտունակությունը, միեւնույն ժամանակ, ձեր առջեւ դնելու է նոր խնդիրներ:

2014 թվականը հաջող էր տնտեսության բազմաթիվ բնագավառների համար, մասնավորապես, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ունեցել ենք լուրջ առաջընթաց: Ունեցել ենք նաեւ բացթողումներ եւ ձախողումներ: Այն կարողությունները, որոնք ձեւավորվել են Հայաստանի Հանրապետությունում՝ հույս են ներշնչում, որ 2014 թվականը լինելու է նոր ձեռքբերումների տարի”,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն եւ խաղաղություն:              

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ