29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկու նախագահ, երեք վարչապետ…

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի նիստin շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ քննարկումների համար: Նա նշեց, որ բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել պատգամավորների կողմից, դրանք քննարկվել են  և շատ առաջարկներ ընդունվել են, իսկ 27%-ը մերժվել է: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս բյուջեի առանձնաահատկությունը նախ և առաջ պայմանավորված է Մաքսային միությանն անդամակցելով: Ըստ այդմ՝ միջազգային պայմանագրեր են կնքվելու ու […]

Համոզվել են

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Կառավարության շենքում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի և ՛՛Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների՛՛ քաղաքացիական նախաձեռնության 10 անդամների միջև, ովքեր տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն: Հանդիպման նպատակն էր այս անգամ արդեն առերես բարձրաձայնել ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ […]

Նոր աղանդներ են հայտնաբերվել, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայից

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ նոր աղանդներ են ի հայտ եկել, որոնցից շատերը ֆինանսավորվում են Թուրքիայից: Այդ աղանդներն են` ՛՛Աստծո մանուկներ՛՛, ՛՛Գավիթ՛՛, ՛՛Արարատ՛՛, ՛՛Լոգոս՛՛, ՛՛Ռեյգի՛՛: “Օրինակ` ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդը ֆինանսավորվում է Թուրքիայից, դրանք էլ արդեն ազգային անվտանգության լուրջ խնդիրներ կարող են առաջացնել”,- ասաց նա: Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հիմնելու […]

Փակ ճանապարհներ. տրանսպորտի նախարարությունից զգուշացնում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 12–ին` ժամը 11:30–ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:  Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան – Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ – Գյումրի, Թալին – Մարալիկ, Վայք – Սարավան, Սիսիան – Գորիս, Գավառ – Մարտունի ճանապարհահատվածները: Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը: Եղանակային […]

Դիակիզում թե՞ թաղում. գերեզմանի տեղ չկա /վիդեո/

Երևանի քաղաքապետարանի “Բնակության հատուկ սպասարկում”  կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանը և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը այսօր տեսակետներ ներկայացրին ՀՀ կառավարության կողմից ընդունված դիակիզման օրենքի շուրջ: Ռազմիկ Հարությունյանը պնդում է, որ վերջին տարիներին` Երևանում գնալով կրճատվում են գերեզմանոցների համար սահմանված հողատարածքները: Ամեն ընտանիքին հատկացվում է 18 քմ տարածք և սա […]

Մաքսային միության ՛՛Ճանապարհային քարտեզը՛՛՝ դեկտեմբերի 24-ից հետո

Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու ”ճանապարհային քարտեզը” կհրապարակվի դեկտեմբերի 24-ից հետո: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ի պատասխան Henaran.am-ի հարցի՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա հորդորեց լրագրողներին չշտպել և սպասել, մինչև որ դեկտեմբերի 24-ին ՛՛ճանապարհային քարտեզը՛՛ կստորագրվի Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրման միության նիստի ժամանակ: Հարցին, թե բոլոր փաստաթղթերի ստորագրման գործընթացը երբ կավարտվի, նախարարը […]

Մանդելայի հոգեհանգստին Օբաման եւ Քեմերոնը զվարճանում էին /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Հարավ-աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ընթացքում բավական զվարճացել են, ինչը երեւում է լուսանկարներից: Ավելին, նրանք ուրախ ֆոտոսեսսիա են կազմակերպել Օբամայի սմարթֆոնով, գրում է Sky News-ը:

21 միլիոն այրված Գուգարքին

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց  21 միլիոն հատկացնել Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչներին բնակարանների հետ կապված հարցերը լուծելու համար: Նշենք, որ այս համայնքում խոշոր հրդեհ էր բռնկվել և մի շարք բնակարաններ այրվել էին:

՛՛Ժառանգությունը՛՛ մերժում է թուրքական նախապայմանները

1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր […]

Մոսկովյան օրակարգ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Մեժուևի հետ: Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության տարբեր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակը և հեռանկարները, երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ալեքսանդր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի