12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գնչուները ֆուտբոլիստի են կացնահարել

Անգլիացի ֆուտբոլիստ Քոնոր Ուիլտոնը, որը հանդես է գալիս Ռումինիայի ցածր լիգաներից մեկում, դաժան ծեծի է ենթարկվել գնչուների կոմից: Ուիլտոնը տեղափոխվել է Ռումինիա՝ կնոջ մոտ: Դեպքը տեղի է ունեցել տեղի բարերից մեկում: Ֆուտբոլիստը այնտեղ էր ընկերների հետ: Վեճի ժամանակ գնչուներից մեկը կացնով հարվածել է Ուիլտոնի գլխին: Բացի այդ, գնչուները ջարդել են Ուիլտոնի մեքնայի ապակիները: 

Սահակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենա Մայդանում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենա Անկախության մայդանում` ցուցարարների առաջ, գրում է РИА Новости-ն: “Արդեն պաշտոնապես կարելի է ասել, որ Սահակաշվիլին վաղը կաջակցի ուկրաինական ժողովրդին եւ նրա եվրոպական ապագան”,- ասել է Ռադայի պատգամավոր Մարիա Իոնովան: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ այժմ Սահակաշվիլին գտնում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ամառանոցում:

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքի եւ սոցհարցերի նախարարն էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ-ին Երեւանում նախատեսված սոցիալական ծրագրերի հետ կապված հարցեր: Ողջունելով հյուրին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նախարարին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ծառայությունների կազմավորման 20 եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակի կապակցությամբ ու ընդգծել, որ բնակչության սոցիալական վիճակի […]

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գալիք տարվա գործող նախագահին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։ Նախարար Նալբանդյանը շնորհավորեց շվեյցարացի գործընկերոջը Շվեյցարիայի համադաշնության նախագահ ընտրվելու, ինչպես նաև հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ։   Նախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և […]

Երբ ”Հանրապետականը” հայհոյում է, մինչև վերջ է հայհոյում

”Ազատ խոսքը տեղիք է տալիս նաև ինտրիգներ ստեղծելու: ”Հանրապետականը” երբ հայհոյում է, մինչև վերջ է հայհոյում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը: Նշենք, որ ”Հայկական ժամանակն” այսօր գրել էր, որ եթե ՀՀԿ-ականները ցանկանում են վիրավորել, ապա ասում են ”ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ”: ”Դա ընդամենը ղզիկի գաղափարախոսություն է, […]

Ամենավտանգավորը Մովսիսյանն է

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կկայանա ՛՛Ռոստով՛՛ – ՛՛Սպարտակ՛՛ հանդիպումը: Խաղի մասին իր կարծիքն է արտահայտել տանտերերի պաշտպան Արսենիյ Լոգաշովը: Վերջինս մասնավորապես խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին, որը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը: ՛՛Մովսիսյանը արդեն 12 գնդակ է խփել, այնպես որ նրա բացակայությունը լավ է մեզ համար, բայց մենք հավասար պայմաններում ենք, […]

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները հրավիրվել են դատախազություն

Ուկրաինայի Գերագույն ռադայի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ “Բատկիվշչինա” խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, կանչել են երկրի Գլխավոր դատախազություն հարցաքննության, տեղեկացնում է lenta.ru-ն:  Յացենյուկն ասել է, որ  նա եւ այլ ընդդիմադիր առաջնորդներ պետք է ցուցմունքներ տան Կիեւում դեկտեմբերի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: “Մենք անպայման կգնանք Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության  ու կպատասխանենք Ուկրաինայում խաղաղ ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկելու վերաբերյալ […]

Հայաստանի եւ Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև  երկու երկրների միջև հարաբերությունների […]

Երեխաները պայքարում են ծխելու դեմ եւ կյանքեր փրկում

Նոյեմբերի 6-ին «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացվող «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարք» ծրագիրը։ Ներկայացվեց ՀՀ 1300 դպրոցներում անցկացված հակածխախոտային ծրագիրը, պարգևատրվեցին «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների դպրոցական մրցույթի հաղթողները։ Ծրագրի ղեկավար Արտաշես Թորոսյանը նկատեց, որ իրականացված միջոցառումների արդյունքում […]

Թոշակառու կնոջ մոտ 80 կիլոգրամանոց ավիառումբ են հայտնաբերել

Իրավապահ մարմինները ձերբակալել են Ռուսաստանի Կապուստին Յար գյուղի 58-ամյա բնակչուհուն ձերբակալել են, քանի որ վերջինս սայլակի վրա ավիառում է տեղափոխելիս եղել, գրում է ИТАР-ТАСС-ը: Ոստիկանների խոսքով` կինը պատրաստվել է այն հանձնել իբրեւ մետաղի ջարդոն: Այժմ թոշակառուն գտնվում է ոստիկանությունում: Թե որտեղից կարող էր գինը ձեռք բերել ավիառումը, առայժմ հայտնի չէ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված