06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ. ամանորյա բանաստեղծություններ շարքից

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸԻՐԱԿԱՆԼԻՆԵՐ

Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ.

Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր,

Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր,

Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր:

Ամանորի գիշերվա բարին լուսանար,

Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը,

Ամանորի գիշերը գար ու չգնար,

Հեշտ լիներ  հեքիաթի պես հրաշքի գալը :

Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին,

Գութն աշխարհի արթնացած մայրություն աներ,

Ուրախ լիներ աշխարհի մանկանց Նոր տարին,

Ամանորի հեքիաթը   իրական լիներ:

  

ՀասմիկԱջամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ