02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձյուն եւ մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 09:30-ի  դրությամբ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի կմ 10+000-ից կմ 27+000 հատվածում թույլ ձյուն է տեղում: 

Հանրապետության մյուս տարածքներում  առանց տեղումների եղանակ  է:

Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  մերկասառույց է:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, Սելիմի լեռնանցքում եւ Սյունիքի մարզի “Զանգեր” կոչվող հատվածում առկա է մերկասառույց: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ