07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստորացում է ուղղված Արցախյան գոյամարտի հերոսներին. ազատամարտիկները չեն հանձնվի

Այս պահի դրությամբ Արաբկիր  Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շուրջ 150 ազատամարտիկներ իրականացնում են ակցիա ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Տարբեր մարզերից եկած ազատամարտիկները վանկարկում են.”Ազատություն Վոլոդյա Ավետիսյանին”: Դատարանում այս պահին ընթանում է Վոլոդյա Ավետիսյանի գործին առնչվող դռնփակ դատական նիստ: Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ազատամարտիկ, “Կոռնիձոր” ջոկատի հրմանատար Արա Խուդավերդյանը հավաստեց, որ իրենք […]

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ”Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:  Խորին ցավակցությունս եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ  գործընկերներին”:

Երեւանի քաղաքապետն ընդունել էր լրագրողներին /վիդեո/

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաեւ քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. “Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի […]

Արտաշ Ասատրյանի Ամանորի երգը՝ ըստ ալկոհոլի չափաբաժնի /վիդեո/

Երգիչ Արտաշ Ասատրյանը Ամանորի օրերին չի աշխատում. նա Նոր տարվա տոնական օրերը ընտանիքի հետ է անցկացնում: “Կարելի է ասել ընտանիքիս, բարեկամներիս, ընկերներիս համար եմ երգում այդ օրերին մեր տանը, մեր շրջապատում”,-ասաց նա: Henaran.am-ի այն հարցին, թե ինչ երգ է երգում Ամանորի գիշերն ասաց, որ կախված է թե ինչքան են խմել: Հետաքրքիր զրույցի այլ մանրամասները տեսանյութում: […]

“Ոսկե գլոբուս 2014”. հաղթողների անունները հայտնի են /ֆոտո/

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ամենամյա «Ոսկե Գլոբուս» մրցանակաբախշության 71-որդ արարողությունը: «Ոսկե գլոբուսը» «Օսկարից» հետո ամենահեղինակավոր մրցանակաբախշությունն է: Ոսկե գլոբուսի են արժանացել այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են` Լեոնարդո Դի Կապրիոն, Քեյթ Բլանշեթը, Մեթյու Մակքոնահին, Ջարեդ Լետոն: Լավագույն ռեժիսորի կոչմանն արժանացել է Ալֆոնսո Կուարոնը:

Ով է փոխարինում Մազմանյանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը:

Վարչապետը պարգեւատրեց լրագրողներին.նրանց թվում է Henaran.am-ի լրագրողը /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՀ կառավարությունում կազմակերպվել էր լրագրողների ամենամյա ընդունելությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց լրագրողներին, լրատվամիջոցների խմբագիրներին, նախարարությունների մամուլի քարտուղարներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ: ”Բոլորիդ մաղթում եմ սեր, համերաշխություն”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նա նկատեց, որ լրատվամիջոցների դերը յուրաքանչյուր հասարակության համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ԶԼՄ-ները չորրորդ իշխանություն են: Ելույթից հետո վարչապետը ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, […]

“Ինչի ուրիշի երեխեն ավելի լավնա, որ կոկորդիլոսի միս ուտի՝ իմը չուտի”

Բոլոր ակցիաներին պարտադիր մասնակցող՝ ընդդիմադիր Հարություն Հարությունյանը բազմազավակ հայր է: Հարութը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից.”Ինչի ուրիշի երեխեն ավելի լավնա, որ կոկորդիլոսի միս ուտի՝ իմը չուտի”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Երբ նրան ասացի, որ Ամանորին հյուր եմ գնալու իրեն՝ կես կատակ, կես լուրջ ասաց. “Արի, ինչ ասեմ, սեղանին դնելու բան չկա: Շատ-շատ խաշած կռիս […]

Ադրբեջանցի երիտասարդ շախմատիստը մահացել է

Ադրբեջանում հայտարարել են միջազգային գրոսմայստեր Վուղար Հաշիմովի մահվան մասին: Շախմատիստը մահացել է Գերմանիայում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո: Վերջին տարիներն նա բուժվում էր Շվեյցարիայում եւ Գերմանիայում: Հաշիմովը ընդամենը 28 տարեկան էր եւ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը: Ադրբեջանցիները Հաշիմովին համարում էին շախմատի Բաքվի դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկը:

Գուցե անժամկետ նստացու՞յց սկսի Քոչարյանը

”Ռոբերտ Քոչարյանը շարքային ընդդիմադիրի դերում, քամի տատանողի ամպլուայով…  Իսկ գուցե Հյուսիսային պողոտայում անժամկետ նստացու՞յց սկսի իր հավատարիմ բանկիր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, որի հետ միասին վաճառեցին ՀՀ ոսկու պաշարները”,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված