Ի վերջո, որքան կլինի գնաճը ՄՄ-ին անդամակցության արդյունքում
Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ի թիվս մի շարք այլ փոփոխություններևի ենթադրում է նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը:
Մաքսային միության միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են ՄՄ միասնական մաքսային օրենսգրքով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցին Էկոնոմիակայի փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանն ու Տիգրան Հարությունյանը:
Ի վերջո, որքան է լինելու գնաճը ՄՄ անդամակցելիս: Մելքոնյանի խոսքով՝ գնաճի մասին բազմիցս խոսվել և ներկայացվել է, որ որոշակի ապրանքների համար կան մաքսատուրքերի, դրույքաչափերի տարբերություն: Նա նկատեց, որ երրորդ երկրներից ներմուծվող որոշ զգայուն ապրանքների մասով ի սկզբանե ֆիքսվել է, որ անհրաժշետություն կա կազմելու բացառությունների ցանկ, և այս ցանկում ընդգրկված ապրանքների վրա գործելու են ոչ թե ՄՄ դրույքաշափերն, այլ ՀՀ-ում գործողը, որպեսզի մաքսազերցման կտրուկ բարձրացում չունենանք:
՛՛Գնաճ կլինի, չի լինի, շատ կլինի, քիչ կլինի, ճիշտ է անդրադառնալ բանակցությունների վերջնական արդյունքից հետո՛՛:
Ինչ վերաբերում է նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարությանը, թե գնաճը կլինի 1.5%, Մելքոնյանը նկատեց, որ այս թիվը կազմվել է հետևյալ տրամաբանությամբ. ՛՛Մենք հաշվարկել ենք, թե այսօրվա գործող դրույքաչափերով ինչքան մաքսատուրք է գանձնվում ՀՀ պետական բյուջե: Երրորդ երկրներից ներմուծված մաքսատուրքրեը եթե գանձեինք, տեսականորեն ինչքան գումար կգանձվեր, այդ երկու թվերի տարբերությունը կազմում է այդ ավելորդ լրացուցիչ գումարը՛՛: