20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախարարը նիհարել է 70 կգ-ով /ֆոտո/

Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Հովանեցը մեկ տարում փոխվել է անճանաչելիության աստիճանի: Նախկինում 180 կգ կշռող նախարարը որոշել է ի վերջո ազատվել ավելորդ քաշից, եւ դա նրան հաջողվել է: Նա հատուկ դիետա է պահպանել, ինչի արդյունքում նա նիհարել է 70 կգ-ով: «Սկզբում սարսափելի դժվար էր, իմ օրգանիզմը սովորել էր գիշերները ուտելուն: Բայց քիչ-քիչ սովորեցի, եւ […]

”Գործատուները պարտավոր են պահել”

”Կա նպատակ ու կա ճանապարհ, մեր նպատակը շատ հստակ է, մենք ասում ենք, որ կենսաթոշակի լուծման միակ ճանապարհը մենք այստեղ ենք տեսնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով ”Պարտադիր կուտակային կենսաթոշակային” համակարգի մասին: Հակոբյանը բնական է համարում, որ այս ճանապարհը պիտի բերի որոշակի դժգոհությունների: Հարցին, թե չի կարծում, թե համակարգի […]

Պլյուշենկոյի հիանալի ելույթը Օլիմպիական խաղերում/վիդեո/

Ռուս հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլուշենկոն իր երկրի հավաքականին ազատ ծրագրում բերել է 10 հնարավորից 10 միավոր: Նա հավաքեց 168.20 միավոր և առաջ անցավ կանադացի մարզիկից: Արդյունքում Ռուսաստանը նվաճեց ոսկե մեդալ: Պլյուշենկոն մինչ այժմ դարձել է Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր և աշխարհի եռակի չեմպիոն:

Քննարկվել են հանրային նշանակության մի քանի հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր երկու հարց` “Գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման սկզբունքները, մեթոդաբանությունը և չափորոշիչները” և “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության  2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում”: Բացելով նիստը` նախարարն ընդգծել է, որ այս տարի կոլեգիան ավելի […]

15-ամյա ռուս գեղասահորդուհու հրաշալի ելույթը ոսկե մեդալ է բերել Ռուսաստանին/վիդեո/

15-ամյա գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայան հաղթանակ է բերել Ռուսաստանի հավաքականին գեղասահքի մրցումներում: Չնայած իր հավաքած բարձր միավորներին (141,51), մարզուհին խոստովանել է, որ շատ է հուզվել ելույթի ժամանակ:

Ադրբեջանի նախագահը ոտքի չկանգնեց

Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվող բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոտքի վրա ողջունեցին իրենց երկրի ներկայացուցիչներին: Միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր տիկնոջ հետ նստած մնացին իրենց պատվիրակության շքերթի ժամանակ: Նրանք հանդիսատեսի նման միայն ծափերով ճանապարհեցին իրենց մարզիկներին:

Երկրաշարժ. բնակիչները դուրս են եկել փողոց

Քիչ առաջ Գորիսում և Կապանում երկրաշարժ է գրանցվել, ցնումները թույլ են եղել: Առավել զգացվել է Կապանի Շինարարների թաղամասում: Այս թաղամասի շենքերը հիմնականում վթարային են: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը,  բնակիչներն այս պահին գտնվում են փողոցում: 17:00 Արտակարգ իրավիճակների նախարարույթունը հավելում է, որ փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի