02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մարդու գլխուղեղի ենթակեղեւում կա ակումուլյատոր. նեյրովիրաբույժ

Մարդը բոլոր էլեկտրական սարքերի նման աշխատող մի սարք է եւ անընդհատ վերալիցքավորվելու կարիք ունի: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը:

Ըստ նրա` օգտագործվելու դեպքում մարտկոցը նստում է, նորից դնում են լիցքավորման:

“Այս պրոցեսը տևում է այնքան ժամանակ, մինչև մարտկոցը մեռնում է և նոր մարտկոց են գնում: Իմ հետագա փորձերն ուղղված են հենց դրան: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ մարդու մկանը գիշերը էներգիա է արտադրում, իսկ ցերեկը՝ ոչ”,- ասաց նա` նշելով, ըստ իր ճշգրտումների՝ մարդու գլխուղեղի ենթակեղևում կա ակումուլյատոր, որը ուղեղը ակտիվացնող համակարգ է: Այդ ակումուլյատորը լիցքավորվում է քնած ժամանակ, իսկ էներգիան ստացվում է մկաններից:

Բանախոսը նշեց նաեւ, որ իր բոլոր գիտափորձերն անձամբ իր վրա է իրականացրել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ