14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵՄ-ն պատրաստ է ընդդիմության եւ իշխանության միջեւ միջնորդ ուղարկել. Կլիչկո

Եվրոպական միությունն Ուկրաինայի ընդդիմության եւ իշխանության միջեւ բանակցությունների համար պատրաստ է բարձր մակարդակով միջորդներ ուղարկել, որպեսզի որպեսզի երկիրը դուրս գա քաղաքական ճգնաժամից, հայտարարել է “ՈւԴԱՐ” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը: Կլիչկոն ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում։ “Գլխավորը քայլեր անելն է […]

Հարեւանին վերջում են հիշել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ պարզվում է, որ Հայաստանի եւ Վրաստանի հանրապետությունները մին օրս չունեն զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր եւ այսքան ժամանակ չեն ունեցել։ Ոչինչ, որ մերոնք նախընտրում են վիզային ռեժիմը վերացնել Չինաստանի Մակաոյի մարզի հետ կամ նախարարի մակարդակով կռուիզներ անում բուրկինաֆասոներում։ Հարեւան երկրի հետ, ով ունի ծով եւ զբոսաշրջային երկիր է գոնե տարածաշրջանի […]

Ինչու չի դիմում Կոստանյանին. բարոյական կգտնվե՞ն

”Դատական զեկույցը ներկայացնելիս մենք այդ հանգամանքը մատնանշեցինք, որ բոլոր հարցազրույցներն իրականացվել են գաղտնիության պայմաններում և երաշխավորվել ենք պահել տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը, այլապես մենք չէինք կարող այդ տեղեկատվությունն ստանալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Դատախազությանը չեն ներկայացնում իրենց իրենց ունեցած տվյալները դատական համակարգի խախտումների մասին:  Հիշեցնենք, ՄԻՊ-ի հրապարակած սկանդալային արտահերթ […]

Սպանությունը կոծկվո՞ւմ է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 2013թ. սեպտեմբերի 25-ին “Խոսրովի անտառ պետական արգելոց” ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենի մեկ կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը։ Դեպքից անցել է 5,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր էին սպանել նրան։ “Երեկ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում սպանված տեսուչի կինը՝ Թամարան, պատմեց, որ իր ամուսնու մահվան […]

Տնտեսվարողները մեծ վնասներ են կրում. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում։ “Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները՝ կրելով, նյութական մեծ վնասներ։ Օրինակ՝ ձկնաբույծներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարանում մի քանի օր առաջ, երբ կրկին անջատումներ են եղել, 2 տոննայից […]

Դիզվառելիքով մեքենաները մնացել են անցակետում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Իրան-Հայաստան սահմանային անցակետում սառած-մնացած դիզվառելիքի ավտոմեքենաները “Մաքս-օյլ” ու CPS ընկերություններին են պատկանում: “Վերջին ընկերության մասին առանձնապես շատ չի խոսվում, սակայն այն համարվում է վառելիքի շուկայի առաջատարներից եւ, որոշ տեղեկություններով, նախկինում գտնվել է Սամվել Բաբայանի “կուրացիայի” տակ, հետո արդեն նոր տերեր է ունեցել, որոնց հետ այսօր փորձ է արվում ճշգրտել […]

Գեւորգ Ղազարյանը և Խորեն Բայրամյանը մասնակցել են ստուգողական հանդիպման/վիդեո/

Այս օրերին Դոնեցկի ”Մետալուրգը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում:  Երեկ ստուգողական խաղում ուկրաինական թիմը 1:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի առաջին դիվիզոնում ելույթ ունեցող ”Ռոտորին”: Վերջինիս կազմում է ընդգրկված Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: ”Մետալուրգը” հանդես է եկել երկու կազմերով: Հայազգի երկու ֆուտբոլիստներն […]

Վանաձորի զգալի մասը զրկված է գազամատակարարումից եւ հոսանքից. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ արդեն երկու օր է` Վանաձոր քաղաքի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից, թե հոսանքից։ “Պատճառը փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունն է։ Մի շարք թաղամասերում սառել են նաեւ խմելու ջրի խողովակները։ Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ամեն ինչ սկսվել […]

Արարատի քաղաքապետին թույլ չեն տվել ԱՄՆ մեկնել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը “Գրին քարտ” է շահել եւ պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հետագայում Արարատի քաղաքապետը հերքել էր լուրը՝ ասելով, որ նման բան չկա։  ““ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք “Գրին քարտ” շահել  է։  Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավորներ Գրիգորյան եղբայրները՝ […]

Վարչապետը հրաժարակա՞ն է տալու. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, իշխող հանրապետականի շատ նեղ եւ իրազեկ շրջանակներում խոսվում է, որ օֆշորային հայտնի սկանդալի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Երեկ, երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին  թերթը հարցրեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են սույն տեղեկությունները, նա պատասխանեց. “Ոչ։ Վարչապետն անձամբ շատ շահագրգռված է, որ իրականությունը պարզվի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի