28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապահարզան պետք է լինի. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

՛՛Մենք այս զարգացումից հետ մնացած մարդիկ ենք, մեր հարևան Վրաստանն այս ճանապարհով է ընթանում, մենք նախընտրեցինք քարքարոտ ճանպարհը, որտեղ խորդուբորդներն էլ են շատ, մշակված չի, որտեղ ոտ կոտրելու հնարավորությունն էլ ավելի մեծ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Եվրոպական փաթեթը ՀՀ-ի համար նոր շանս է Եվրամիության կողմից:

Բ. Ասատրյանը նկատեց, որ, իհարկե, Եվրոպան չի վերանալու, համագործակցությունն էլ նրա հետ շարունակվելու է, սակայն նոր բանաձևով ու սկզբունքներով:

՛՛Մենք հայերս եվրոպացի ենք, անկախ նրանից մեզ ինչ են քարոզում՛՛,-շեշտեց նա ու հավելեց, որ Ռուսաստանը հայտնի է կոռոուպցիայով, մարդու իրավունքների խախտմամբ:

Հարցին, թե այս փաթեթը վերադարձ է դեպի Ասոցացման համաձայնագիր, Բ. Ասատրյանը պատասխանեց. ՛՛Ասոցացման համաձայնագիրը փաստաթուղթ էր ասենք մի 1000 կետով, ու դա արդեն չեղավ, հիմա գալու է ուրիշ ասոցացում, բայց լրիվ այլ փաթեթ: Ակնհայտ է, որ այն ինչ եղել է, արդեն չկա, ավարտվեց, նոր բանակցություններ են գնում, նոր խնդիրներ են դրվում՛՛:

Նոր խնդիրներից կարևորագույնը Հայաստանի անդամակցությունն է Մաքսային միությանը: ՛՛Մաքսային միությունն որոշակի կանոնադրություն ունի, որ առանձին երկիրը չի կարող բանակցել, սահմանափակումներ կան՝ տեսանելի, բաց հրապարակային, դու ստանձնում ես ստանձնում ես պարտավորություններ՛՛,-ասաց մեր զրուցակիցը:

ԿԲ նախկին նախագահը այդ պարտավորությունները համեմատում է ամուսնության հետ, երբ աղջիկը հարս գնալով ընդունում է նոր ընտանիքի որոշակի կանոնները: ՛՛Մենք ամուսնացել ենք Մաքսային միության հետ և այդ կանոններով պիտի ապրենք, կամ էլ պիտի ապահարզան լինի, որի կողմնակիցն եմ ես՛՛:

Նշենք, որ Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն ուղղված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է ”Եվրոպական փաթեթ” անվանումը: Տեսակետ կա, որ սա Եվրոպայի պատասխանն է Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո ստեղծված իրավիճակին: Այդ փաթեթի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն պետք է ենթադրել, որ դրանով Եվրոպան փորձելու է նոր գործիքներ գտնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված ու առայժմ տապալված քաղաքականության համար: 

 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ