07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: 

Նշենք, որ այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է “ճանապարհային քարտեզով” նախատեսված միջոցառումների կատարման մասին:

“Ես հանձնարարել եմ աշխատանքային խմբերի ղեկավարներին ամփոփ հաշվետվություն ներկայացնել և առանձնացնել քննարկման ենթակա հարցերը: Այսօրվա հանդիպումը լավ առիթ է կենդանի երկխոսության միջոցով պարզաբանելու գոյություն ունեցող խնդիրները”, – ասել է կառավարության ղեկավարը: 

Գոհունակություն հայտնելով համատեղ աշխատանքի արդյունքներից՝ տիկին Վալովայան նշել է, որ այն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել աշխատանքային խմբերում ներգրավված պաշտոնատար անձանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը:

Նա հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջանկյալ զեկույց է պատրաստելու “ճանապարհային քարտեզի” իրականացման ընթացքի վերաբերյալ, որը կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Այնուհետև 22 աշխատանքային խմբի ղեկավարները զեկուցել են ըստ ոլորտների իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել խնդրահարույց հարցերը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է “ճանապարհային քարտեզով” նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ