04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շոկոլադի թանգարաններ, որոնց մասին արժե իմանալ /վիդեո/

Շոկոլադի թանգարաններ կան Իսպանիայում /Բարսելոնա/, Պրահայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում /Մոսկվա/, Գերմանիայում /Քյոլն, Բելգիա/, Շվեյցարիայում: Շատերը կարող են մտածել, որ նման թանգարանում միայն շոկոլադի տարատեսակներ կարող են ցուցադրվել, սակայն այդպես չէ: 

Թանգարանային ցուցադրության նյութը ավելի հաճախ շոկոլադից պատրաստված առարկաներն են` եկեղեցիները, խանութները, բնակելի տները, կենդանիները, նույնիսկ մարդիկ: Ճիշտ է, սրանք չափերով մեծ չեն, բայց համեղ են և բնականին մոտ:

2009 թվականից շոկոլադի թանգարան կա նաև Մոսկվայում` ՛՛Շոկոլադի և կակաոյի պատմության թանգարան՛՛ անվամբ: Շինության առաջին սրահում մայաների բուրգն է, որը սիմվոլիկ բնույթ ունի, քանի որ եվրոպացիները մայաների շնորհիվ են իմացել շոկոլադի գոյության մասին: Այստեղ է նաև մայաների կակաոյի աստծու շոկոլադե քանդակը: Մայաները երկրպագում էին այս աստծուն, որպեսզի քաղցրավենիքը համեղ ստացվեր:

Երկրորդ սրահում շոկոլադ պատրաստելու գործիքներ են, շոկոլադե երաժշտական գործիքներ, մարդկային ֆիգուրներ: Իսկ երրորդ սրահում ռուսական շոկոլադի ողջ պատմությունն է` լաբորատորիաներից մինչև հայտնի արտադրող ընկերություններ` Красный октябрь, Бабаев, РотФронт:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ