28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կադրային նշանակում

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ աշխատակազմի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել: Կառավարությունը ընդունեց որոշումը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը կտեղափոխվի այլ պաշտոնի՝ Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:

Շումախերին կոմայից չեն հանել

Ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցի բժիշկները սկսել են աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին կոմայից հանելու գործընթացը: Շումախերը կոմայում էր հայտնվել գլխի ծանր վնասվածքից հետո, որը նա ստացել էր դահուկ քշելու ժամանակ վայր ընկնելու պատճառով: Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ գերմանացի մարզիկի բուժումը դրական է անդրադառնում նրա վրա եւ բժիշկները դիմել են այդ քայլին: Սակայն Շումախերի մենեջեր […]

Սիսիանցի զոված զինծառայողը պարգեւատրվել է

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով։    Լուսանկարը vorotan.am-ի

Ռադան ընդունել է ցուցարարների նկատմամբ համաներում կիրառելու օրինագիծը. ընդդիմությունը դժգոհ է

Ուկրաինայի գերագույն Ռադան ցուցարաների նկատմամբ համաներում կիրառելու օրենքը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն ակտիվիստների կողմից գրաված շենքերն ազատելուց հետո, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Սակայն այս օրենքը ըննդիմության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: “ՈՒԴԱՐ” կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ այս օրենքով կրքերը ոչ թե կհանդարտվեն, այլ հակառակը` էլ ավելի կբորբոքվեն: Նա նշել է նաեւ, […]

Մաքսային միության անդամներին հավուր պատշաճի դիմավորելու համար հատկացվեց 10 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 10 միլիոն դրամ հատկացնել Մաքսային միության ճանապարհային քարտեզիմշակման ընթացքում պահանջվող ծախսերը հոգալու համար: Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշեց, որ ՀՀ-ի Մաքսային Միությանը միանալու գործընթացի հետ կապված այս տարի պարբերաբար Երևան կժամանեն Եվրազեսի ներկայացուցիչների առանձին պատվիրակություններ և աշխատանքային խմբերի անդամներ` համապատասխան օրենսդրական դաշտի նախապատրաստման համար, ինչի հետ կապված նախատեսվում է իրականացնել […]

Զարուհի Փոստանջյանին մերժեցին

Կառավարությունն այսօր հերթական նիստում բացասական եզրակացություն տվեց ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՛՛ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագիծն ընդ­հա­նուր առմամբ համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քա­ղա­քականությանը: Այն է՝ սնանկության գործընթացում աճուրդի միջոցով գույք ձեռք բե­րող­նեը պետք է առավելապես ազատվեն ածանցյալ պահանջներով […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚ խորագրով ծրագրին, որն իրականացվում էր ՙԷդուարդո Ֆրեյ՚ հիմնադրամի հետ համատեղ: Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 14 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց […]

Շփման գիծը` վատ լուրերի եւ լարվածության աղբյուր, ինչը ներքին լսարանի աչքում խաղաղության գործընթացը ստվերում է. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Լոնդոնի “Հաշտեցման ռեսուրսներ” խաղաղասիրական կազմակերպության Կովկասյան ծրագրի նախկին ղեկավար, քաղաքագետ Լոուրենս Բրոերսը, անդրադառնալով ԼՂՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպին, ասել է, որ վերջին տարիներին շփման գիծը դարձել է “բեմահարթակ”, վատ լուրերի եւ լարվածության աղբյուր, ինչը ներքին լսարանների աչքում ստվերում է այն ամենն, ինչ տեղի է […]

Ռիտա Սարգսյանի “Աստծո հրեշտակները” .Հրապարակ

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով նաեւ 2009-ին ստեղծված “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, այս անգամ էլ աուտիզմով հիվանդ երեխաների համար է երգ գրել։ Երգի բառերի հեղինակը հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանն է։ Վերջինս “Հրապարակ”-ի հետ զրույցում նշեց, որ սա արդեն իրենց երկրորդ համագործակցությունն է. “Երբ երաժշտությունը գրեց տիկին Ռիտան, ուղարկեց ինձ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի