09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մենք հո մեր ժողովրդի թշնամին չենք. Հովիկ Աբրահամյան /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը որպես բարեփոխում հիանալի գաղափար է:

՛՛Պարզապես նորից եմ ուզում ասել, որ մենք, եթե կա խնդիր որևէ օրենքի հետ կապված, պատրաստ ենք այդ հարցերը վերանայել: Բայց գլոբալ առումով գաղափարը որպես ռեֆորմ շատ լավն է՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ թերությունների դեպքում պատրաստ են քննարկել:

ԱԺ նախագահի խոսքով՝ այս պահին խնդիրն ուսումնասիրվում է: ՛՛Բազմաթիվ ձևաչափերով ուզում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը: Ամեն դեպքում մենք հո մեր ժողովրդի թշնամին չենք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել: Եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, մենք պատրաստ ենք քննարկել՛՛, – ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ