22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խորհրդակցություն ՊՆ-ում

Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Խորհրդակցության […]

Դաշնակցությունը կպահանջի՞ նախագահի հրաժարականը /վիդեո/

՛՛Սրանք արդեն այն խոսակցություններն են, որոնք մեր ներսում էլ ենք ունենում: Մենք մեր մոտեցումն ունենք՝ կապված դրսի հետ էլ, ներսի հետ էլ: Հիմա պարոն Զուրաբյանն իր մոտեցումն է ասում, մենք մերը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, թե ինքն էլ է կարծում, որ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը պետք […]

Թուրքնա տարե՞լ իմ տղուն. ընկերները դուրս են կանչել և այլևս չի վերադարձել/վիդեո/

“2011 թվականի հունիսի 2-ին իմ եղբորը Արա Հարությունյանին իր մտերիմ ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը և Արսեն Մկրտչյանը գալիս են տանից կանչում և առ այսօր եղբայրս տուն չի վերադարձել: Դիմել ենք բոլոր պատկան մարմիններն, բոլոր-բոլոր: Կասկածյալներին մինչև օրս չեն հարցաքննել: Իմ համառ պայքարից հետո ցուցմունք են վերցրել միայն մեր ընտանիքից: Սյունիք մարզի վարչության պետը մամայիս խոշոր գումար […]

՛՛Անկանխատեսելի կարող է լինել՛՛

՛՛Բոլոր դեպքերում սա քաղաքական մոտեցում է, համաձայն որի  բոլորի համար էլ անհասկանալի է, որ կառավարությանը ներկայացրած անվստահությունն ըստ էության նաև որտեղ է ուղղված՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ խոսելով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունից: Բոստանջյանը համաձայն է, որ կառավարության գործունեությունը որոշում է երկրի նախագահը, սակայն այն, որ այս ուժերը պահանջում են […]

Հայաստանի հարավային երկաթուղին ամենակարճ ճանապարհով Ասիան կկապի Կենտրոնական Եվրոպային

Դեռևս 2013թ.-ի տարեսկզբին մեկնարկած «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը (տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը) և նախնական ծրագիծը, որը կանցնի Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով,  արդեն պատրաստ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012թ.-ի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, որի գործունեության ժամկետն է […]

Պոլիտեխնիկում պահումներ արվել ե՞ն. ռեկտորը մանրամասնում է/վիդեո/

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց բուհում էլ պարտադրվել է ֆոնդեր ընտրել և պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ են արվել ասաց.”Մեր բուհը երիտասարդացող է համարվում և բուհում 460 երիտասարդներ կան, որոնք փոխհատուցում են ստացել սոցիալական աջակցության ձևով”: Այնուամենայնիվ պարտադրանք եղել է, թե՞ ոչ…. Հիշեցնենք, որ այսօր “Դեմ եմ” նախաձեռնության անդամները, […]

Նախարարն Արմավիրի մարզում էր

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները: Այսօր նա Արմավիրի մարզում էր:  Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Գեղակերտ համայնքում գտնվող ելակի թաղանթապատ ցանքերում, ծանոթացել մշակության պայմաններին, զրուցել գյուղացիների հետ: Համայնքը հիմնակում զբաղվում է ելակագործությամբ, արդյունքներից հողագործները գոհ են: Իրացման խնդիրներ նույնպես չունեն: Այս տարվա եղանակային պայմանները նույնպես բարձր բերքի երաշիք են տալիս: […]

Ժաննա Ֆրիսկեն անճանաչելիորեն փոխվել է. համացանցում հայտնվել են նրա նոր լուսանկարները /ֆոտո/

Հայտնի երգչուհի Ժաննան Ֆրիսկեն, ով տառապում է գլխուղեղի քաղցկեղով, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Երգչուհին բուժման կուրս է անցնում Նյու Յորքի լավագույն հիվանդանոցից մեկում:   Լուսանկարիչները  ԱՄՆ-ում նկարել են Ֆրիսկեին: Լուսանկարից երեւում է, որ երգչուհին հիվանդությունից հետո ծայրահեղ ու անճանաչելիորեն փոխվել է: 

“Եղբայր, թարգի’ր, բառակույտեր շաղ տալով` հեղափոխական չես դառնա”

Ոստիկանության Երևան քաղաքաքի ծառայության վարչության պետ Կարեն Մովսիսյանը այսօր իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի զարգացումներին: Նա գրել է. “Մարդ կա իր ֆեյսբուքյան էջում գրում է. “Զոհերի թիվը բազմապատկվելու է: Արդեն մարտական զենք օգտագործելու համար պաշտոնական հրաման տվեցին Ուկրաինայում: Աստված ձեզ պահապան, չնահանջե’ք”: Դե արի ու այս դատողության հետ համակերպվի: Եղբայր, հիմա […]

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տևողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի