22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մտնում են անգամ բարեկամների տներ.ԱԱԾ աշխատատակիցների գաղտնի սպառնալիքները

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հանձնախումբ” նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն , որտեղ ահազանգում են ահաբեկումների մասին: Նշված է, որ ԱԱԾ աշխատակիցները սպառնում են գնդապետ Ավետիսյանի ազատության ահամար պայքարող ազատամարտիկներին:

Henaran.am-ի թղթակիցը պարզաբանում խնդրեց նախաձեռնության ղեկավար՝ Գագիկ Սարուխանյանից:  Սարուխանյանը նշեց, որ այս պահին չի կարող տալ այն տղաների անունները, ում ահաբեկել են, բայց կասի թե ի՞նչ է տեղի ունեցել՝ մասնավորապես վերջին հանրահավաքից հետո:

“ ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից արդեն մի քանի օր է, ինչ գնում են ազատամարտիկների տները ու սպառնում,որ  եթե շարունակեն ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հավաքներին մասնակցել, իրենց համար վատ կլինի: Երբ  ազատամարտիկներին տանը չեն բռնացնում,  գնում են բարեկամների ու հարեւանների տներում գտնելու”:

Գագիկ  Սարուխանյանի տվյալներով  սպառնում են նախաձեռնության ամենաակտիվ ազատամարտիկներին. “Հիմնականում այն ազատամարտիկներն են, որոնք վերջին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան, լրագրողներին հարցազրույց տվեցին ու իրենց ըմբոստ պահեցին”:

Սարուխանյանը նշեց նաև, որ իր հանդեպ դեռևս սպառնալիքներ չեն եղել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ