22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր օրինագիծը կնպաստի՞ՀՀ-ից արտագաղթին. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է.

ՌԴ կառավարությունը Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից։ Այս օրինագծի հաստատումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։

 Aravot.am-ը ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանից հետաքրքրվեց՝ նոր օրինագիծը կնպաստի՞ ՀՀ-ից արտագաղթին կամ կխորացնի՞ մեր երկրում ժողովրդագրական ճգնաժամը։ Նա պատասխանեց. “Այստեղ երկու գործընթաց պետք է տարանջատել։ Արդեն ՌԴ-ում գտնվող ժամանակավոր կեցությամբ հայերը, որոնք հնարավոր է, որ վերադառնային երեք ամսից, հետո նորից գնային, նրանք այդ օրենքի ընդունումից հետո հնարավոր է միանգամից քաղաքացիություն վերցնեն ու դառնան ՌԴ քաղաքացի։ Մեզ համար առաջին հարվածը կամ վտանգը կլինի այն, որ արդեն այնտեղ գտնվող հայերը դրանից կօգտվեն։ Կարծում եմ, որ ՌԴ-ում գտնվող հայերի 70, ՀՀ-ում բնակվող հայերի 30 տոկոսը կօգտվեն այդ օրենքից։ Ուստի դա զգալիորեն ոչ թե կավելացնի արտագաղթը, այլ ՌԴ-ում կամրապնդի այն հայերին, որոնք մի քանի տարի առաջ էին մեկնել, ու դրանց վերադարձը և վերամիավորումը Հայաստանի հետ կդառնա ոչ ռեալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ