22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ջերմուկի քաղաքապետը դեռ չի ճշտվել մարզպետի հետ

Ջերմուկի քաղաքապետ, հանրապետական Վարդան Հովհաննիսյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ չի քննարկել հունիսի 8-ին Ջերմուկի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու հարցը:

“Դեռ շուտ է, անելիքներ շատ ունեմ` աշխատում եմ”,-ասաց նա: Այն հարցին, իսկ ցանկություն ունի առաջադրվելու` ասաց, որ զանգահարենք ապրիլի վերջին հստակ կասի իր դիրքորոշումը:

“Նորից եմ ասում, հիմա շատ շուտ է, մարտ ապրիլ, մայիս…տեսեք ինչքան կա”,-եզրափակեց քաղաքապետը:

Ի դեպ, Վարդան Հովհաննիսյանը քաղաքապետ է 2006թ-ից: 

Հիշեցնենք, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ հունիսի 8-ին Գորիսում եւ Ջերմուկում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ եւ ՀՀԿ-ն ունենալու է իր թեկնածուներին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ