Նորապսակներին հարսանիքի կապակցությամբ 27 տոստեր են նվիրել

Մեծ Բրիտանիայում նորապսակները իրենց հարսանիքի կապակցությամբ 27 տոստեր են ստացել` տարբեր ֆիրմաների: Երիտասարդ զույգն ասել է, որ իրենք նախքան հարսանիքը ցանկալի նվերների ցուցակներ կազմած չեն եղել, հյուրերը պատահաբար գրեթե բոլորը միեւնույն նվերն են գնել` տոստեր: Թե ինչ են անելու այդքան տոստերները նորապսակները, առայժմ հայտնի չէ: