Արգելափակվել են ավտոմեքենաներ
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը տեղեկացնում է, որ անցած գիշեր առատ ձյան հետեւանքով մեքենաներ են հայտնվել արգելափակման մեջ: Մարտի 31-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին` բեզալցակայանի մոտակայքում, տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել “Օպել” մակնիշի 454 […]





































