12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բեկումնային նշանակություն ունեցավ նաեւ Հրանտ Դինքի մահը. թուրքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության ընկալման հարցում Թուրքիայում նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր: Նա ասել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո միայն 2005 թվականին վերացավ Հայոց ցեղասպանության մասին խոսելու տաբուն: Այդ ժամանակվանից ի վեր` Թուրքիայում պաշտոնապես թույլատրվեց համաժողովներում խոսել 1915 թ դեպքերի մասին:

“Բեկումնային նշանակություն ունեցավ նաև Հրանտ Դինքի մահը: Դինքի սպանությունը ոտքի կանգնեցրեց բազմաթիվ մարդկանց` հայերի, քրդերի և շատ քիչ քանակությամբ թուրքերի: Այն հող նախապատրաստեց 2010 թ.-ից Ստամբուլի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության անցկացման համար”,- նշել է բանախոսը:

Ա. Իսպիրյանն ասել է, որ Ցեղասպանության ընկալման հարցում էական փոփոխություններ են տեղի ունեցել նաև թուրքական մտավորականության շրջանակներում: Սակայն, ըստ բանախոսի, քանի դեռ կա Ցեղասպանության ժխտման թուրքական պետական քարոզչությունը, Ցեղասպանության ընկալման հարցում թուրք հասարակության լայն շրջանակների մոտ որևէ շոշափելի առաջընթաց դժվար է ակնկալել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ