14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անհասկանալի է ՛՛պախկված՛՛ տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը. Թովմասյանը՝ Քոչարյանին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համաձայն չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցում արված հայտարարության հետ, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ չեն Հայաստանին: ՛՛Համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ: Վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա՝ պայմանավորված այն իրավիճակով, որ ստեղծվել է երկրում՛՛,-նշեց Թովմասյանը:

Վերջինս վստահեցնում է, որ մի շարք խնդիրներ կարեելի է լուծել խորհրդարանական համակարգի միջոցով:

Հարցին, թե ինչպես է վերաբերում, որ Քոչարյանը պարբերաբար ակտիվանում է, հարցազրույցներ տալիս, նա պատասխանեց. ՛՛Ինձ համար որպես քաղաքական երևույթ` անհասկանալի է ՛՛պախկված՛՛ տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, դա պետք է անել բացահայտ: Անցել են այն ժամանակները, որ քողարկված, ժամանակ առ ժամանակ քայլեր էին կատարվում: Եթե դու ուզում ես քաղաքականություն վերադառնալ, ապա պետք է բացահայտ ասել այդ մասին, նշեց, թե որոնք են քո ծրագրերը, և նման գործելաոճին վերջ տալ՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ